Քլեմանս Պոեզի

From Wikipedia, the free encyclopedia

Քլեմանս Պոեզի
Remove ads

Քլեմանս Պոեզի (ֆր.՝ Clémence Poésy), իրական ազգանունն է Գիշար (ֆր.՝ Guichard, հոկտեմբերի 30, 1982(1982-10-30)[1][2][3][…], Լ՛Այ լե Ռոզ), ֆրանսիացի դերասանուհի և մոդել։

Արագ փաստեր Քլեմանս Պոեզի, Ծննդյան թիվ՝ ...
Remove ads

Վաղ կյանք և կրթություն

Ծնվել է Լ'Է-Լը-Ռոզում, քիչ հայտնի դերասան և գրող Էթյեն Գիշարի և դպրոցի ուսուցչուհու ընտանիքում[4]։ Որպես բեմական անուն վերցրել է մոր ազգանունը։ Նա ունի կրտսեր քույր` Մաել Պոեզի-Գիշարը, որը նույնպես դերասանուհի է[5]։ Մանուկ հասակում հաճախել է Մեյդենի ալտերնատիվ դպրոց։

Կարիերա

La Source դպրոցն ավարտելուց հետո սկսել է ուսումնասիրել դրաման դրամատիկական արվեստի բարձրագույն ազգային կոնսերվատորիայում։ Նրա առաջին դերը եղել է BBC-ի «Դավադրություն ընդդեմ թագի» (2004) ֆիլմում, որտեղ նա խաղացել է Մարիայի` Շոտլանդիայի թագուհու դերը։

2005 թվականին հայտնվել Է «Հարրի Փոթերը և Կրակի գավաթը» ֆիլմում, Ֆլոր Դելակուրի դերում, ինչպես նաև 2006-2007 թվականներին նկարահանվել է մի քանի ֆիլմերում և հեռուստատեսային բեմադրություններում, այդ թվում՝ «Պատերազմ և խաղաղություն» հեռուստասերիալում։ Վերադարձել է Ֆլոր Դելակուրի դերում «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 1» և «Հարրի Փոթերը և Մահվան պարգևները։ Մաս 2» ֆիլմերում։

Որպես մոդել Կլեմանսը նշվել է ID ամսագրում, երկու անգամ ֆրանսիական Jalouse, Yen և Nylon ամսագրերում[5][6][7]։

2011 թվականին Քլեմանսը դուետ է ձայնագրել անգլիացի երաժիշտ Մայլզ Քեյնի հետ։ «Happenstance» երգը թողարկվել է մայիսի 9-ին Մայլզի «Colour of the Trap» դեբյուտային ալբոմում[8]։

Remove ads

Անձնական կյանք

2016 թվականին Քլեմանսը ունեցել է իր որդուն` Լիամին[9]։

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads