Ֆարսի նահանգ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆարս օսթան (պարս.՝ استان فارس` Օսթան-է Ֆարս), օսթան (նահանգ), նաև պատմական երկրամաս Իրանի հարավում, Իրանի 31 օսթաններից մեկը։ Հյուսիսից սահմանակից է Սպահան, հյուսիս-արևելքից` Յազդ, արևելքից` Քերման, հարավ-արևելքից` Հորմոզգան, հարավ-արևմուտքից` Բուշեհր, արևմուտքից` Քոհգիլուե և Բոյեր Ահմադ օսթաններին։ Օսթանի տարածքը կազմում է 122 608 կմ², բնակչությունը վերջին մարդահամարի տվյալներով` ▲4 851 274 մարդ (2016)[2]։ Վարչական կենտրոնը Շիրազ քաղաքն է։
Այս հոդվածը պատմական երկրամասի մասին է։ Այլ գործածությունների համար այցելեք Ֆարս (այլ կիրառումներ)։
Ֆարսը 1950 թվականի Իրանի վարչական ռեֆորմների արդյունքում ձևավորված 10 օսթաններից մեկն է։ 1970-ական թվականներին Ֆարսից անջատվել են հարավ-արևմտյան ծովափնյա շրջանները, որտեղ ձևավորվել է Խալիջ-է Ֆարս (1977 թվականից` Բուշեհր) օսթանը[3]։ 2014 թվականից օսթանը մասն է կազմում Իրանի 2-րդ տարածաշրջանի[4], որի կենտրոնն է Սպահան քաղաքը։
այս նահանգը հայտնի է նաև որպես Ֆարսիստան[5]
Remove ads
Անվանում
Լատինացված «Պերսիա» անվանումը ծագում է այս շրջանի պատմական անունից - Պարսա, կամ Պարսուաշ[6]։
Բնակչություն
2006 թվականի մարդահամարի տվյալներով օսթանի բնակչությունը կազմում էր 4 220 721 մարդ` 1 014 690 տնային տնտեսություններում[7]։ 2011 թվականի մարդահամարը հաշվառել էր 4 596 658 մարդ, որոնք ապրում էին 1 250 135 տնտեսություններում[8]։ Ըստ վերջին` 2016 թվականի մարդահամարի տվյալների` բնակչությունը կազմում էր արդեն 4 851 274 մարդ` 1 443 027 տնտեսություններում[9]։
Քսան հազարից ավել բնակչություն ունեցող քաղաքներն են Շիրազը (բնակչությունը 2016 թվականի դրությամբ` 1 565 572 մարդ), Մարվդաշտը (148 858 մարդ), Ջահրոմը (141 634 մարդ), Ֆեսան (110 825 մարդ), Քազերունը (96 683 մարդ), Սադրան (91 863 մարդ), Դարաբը (70 232 մարդ), Ֆիրուզաբադը (65 417 մարդ), Լարը (62 045 մարդ), Աբադեն (59 116 մարդ), Նուռաբադը (57 058 մարդ), Նեյրիզը (49 850 մարդ), Էքլիդը (44 341 մարդ), Էսթաբանը (36 410 մարդ), Գերաշը (34 469 մարդ), Զարքանը (32 261 մարդ), Քավարը (31 711 մարդ), Լամերդը (29 380 մարդ), Սաֆաշահրը (26 933 մարդ), Ղաեմիեն (26 918 մարդ), Հաջիաբադը (21 675 մարդ), Ֆարաշբանդը (20 320 մարդ), Ղիրը (20 010 մարդ)[10]։ Ընդհանուր առմամբ 2016 թվականի դրությամբ քաղաքներում ապրում էր 3 401 675 մարդ կամ օսթանի բնակչության 70,4%-ը[9]։
Բնակչության մեծամասնությունն օսթանում պարսիկները, բնակվում են նաև թյուրքական ցեղեր (քաշքայներ), լոռեր, արաբներ, քրդեր, վրացիներ և չերքեզներ։
Remove ads
Վարչական բաժանում
Ֆարս օսթանը բաժանված է 37 շահրեստանների (գավառների).
Remove ads
Տես նաև
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads