Ֆեդերիկո Բալցարետտի

իտալացի ֆուտբոլիստ From Wikipedia, the free encyclopedia

Ֆեդերիկո Բալցարետտի
Remove ads

Ֆեդերիկո Բալցարետտի (իտալ.՝ Federico Balzaretti, դեկտեմբերի 6, 1981(1981-12-06)[1][2][3], Թուրին, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, Իտալիայի հավաքականի և Ռոմա ֆուտբոլային ակումբի պաշտպան։

Արագ փաստեր Ֆեդերիկո Բալցարետտի, Անձնական տվյալներ ...
Remove ads

Կարիերա

Ֆեդերիկո Բալցարետտին հանդիսանում է Տորինո ֆուտբոլային ակումբի սան, որի սպորտային դպրոցը նա սկսել է հաճախել 6 տարեկանից։ 1998/99 մրցաշրջանում նա հրավիրվեց գլխավոր թիմ, սակայն Տորինոյի կազմում նրա մեկնարկը այդպես էլ չկայացավ։ 1999 թվականին Բալցարետտին վարձավճարով տեղափոխվեց Վարեզե, որտեղ անցկացրեց 2 տարի։ Վարձավճարի պայմանագրի ավարտից հետո Ֆեդերիկոն վերադարձավ Տորինո, որտեղից անմիջապես նորից վարձավճարով տեղափոխվեց Սիենա, որի կազմում իր մեկնարկային հանդիպումը անցկացրեց Սերիա B-ում։

Thumb
Բալցարետտին Ֆիորենտինայում

2002 թվականին Բալցարետտին նորից վերադարձավ Տորինո, որի կազմում իր մեկնարկային հանդիպումը անցկացրեց այդ տարվա Իտալիայի չեմպիոն Ինտերի դեմ նույն թվականի սեպտեմբերի 14-ին։ Տորինոյի հետ միասին Ֆեդերիկոն դուրս մնաց Սերիա A-ից և տեղափոխվեց Սերիա B, սակայն նա մնաց ակումբում, որտեղ որոշ ժամանակ անց դարձավ թիմի կարևորագույն խաղացողներից մեկը։ 2004/05 մրցաշրջանում Տորինոն նորից վերադարձավ Սերիա A, սակայն ակումբը ճանաչվեց սնանկ, իսկ թիմի ֆուտբոլիստները ստացան ազատ կարգավիճակ։

Տորինոյից հեռանալուց հետո, Բալցարետտին պայմանագիր կնքեց Թուրինի մեկ այլ ակումբի՝ Յուվենտուսի հետ, որպեսզի չտեղափոխի կնոջը ուրիշ քաղաք. Լուկրեցիան այդ ժամանակ հղի էր։ Տորինոյի «տիֆոզիները» տեղափոխությունը Յուվենտուս համարեցին դավաճանություն, քանի որ ժամանակին Ֆեդերիկոն սիրո երդում էր տվել իր հարազատ ակումբին։ Տորինոյի հետ հանդիպումների ժամանակ երկրպագուները սուլոցներով էին դիմավորում իրենց նախկին սիրելի ֆուտբոլիստին։ Բալցարետտին հաստատվեց Յուվենտուսի հիմնական կազմում, որի հետ հաղթեց 2006 թվականի Իտալիայի առաջնությունը։ Սակայն ամռանը ակումբը պայմանավորված խաղերի պատճառով զրկվեց սկուդետտոյից և տեղափոխվեց Սերիա B։ Ֆեդերիկոն որոշեց մնալ թիմում, որտեղ իր առաջին գնդակը խփեց «Ծեր Սինյորայի» կազմում Կրոտոնեի հետ խաղի ժամանակ։

2007 թվականի հունիսի 20-ին Ֆեդերիկոն տեղափոխվեց Ֆիորենտինա, վերջինս 26-ամյա պաշտպանի համար վճարեց 3, 8 միլիոն եվրո և կնքեց 4 տարվա պայմանագիր։ Ֆիորենտինայի կազմում անցկացրեց ընդամենը 11 հանդիպում, որից հետո նույն 3, 8 միլիոն եվրոյով տեղափոխվեց Պալերմո 3 տարի ժամկետով, վերջինիս կազմում հոր պատվին վերցրեց 42 համարի մարզաշապիկը, ով ծնվել էր 1942 թվականին։ Պալերմոյի կազմում նրա մեկնարկային հանդիպումը կայացավ 2008 թվականի փետրվարի 2-ին Լիվորնոյի դեմ (1։ 0)։ Բալցարետտին արագորեն տեղ գտավ թիմի հիմնական կազմում և առաջին երկու մրցաշրջաններում թիմի կազմում անցկացրեց գրեթե բոլոր հանդիպումները։ 2009 թվականի հոկտեմբերի 11-ին Պալերմոյի կազմում խփեց իր անդրանիկ գոլը Լիվորնոյի դեմ խաղում։ 2009 թվականի դեկտեմբերի 6-ին, իր ծննդյան օրը Բալցարետտին անկացրեց իր 100-րդ հանդիպումը Սերիա A-ում։ 2010 թվականին Բալցարետտին երկարաձգեց պայմանագիրը թիմի հետ մինչև 2013 թվականը։

2012 թվականի օգոստոսի 1-ին Բալցարետտին տեղափոխվեց Ռոմա, պայմանագիր կնքելով մինչև 2015 թվականի հունիսի 30-ը, պայմանագրի արժեքը կազմեց 4, 5 միլիոն եվրո։

Remove ads

Վիճակագրություն

2013-ի հունվարի 20-ի տվյալներով
Մանրամասն տեղեկատվություն Մրցաշրջան, Ակումբ ...
Remove ads

Նվաճումներ

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads