Ֆրենսիս Ուիլյամ Աստոն
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Ֆրենսիս Ուիլյամ Աստոն (անգլ.՝ Francis William Aston, սեպտեմբերի 1, 1877[1][2][3][…], Harborne, Բիրմինգհեմ, Միացյալ Թագավորություն[4] - նոյեմբերի 20, 1945[5][1][6][…], Քեմբրիջ, Անգլիա, Միացյալ Թագավորություն[5][7][8][…]), անգլիացի ֆիզիկոս։ Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1921), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1924)։
Remove ads
Կենսագրություն
Ավարտել է Բիրմինգհամի և Քեմբրիջի համալսարանները։ 1913 թ. Ջոզեֆ Ջոն Թոմսոնի հետ Աստոնը առաջինը ստացավ նեոնի կայուն իզոտոպների գոյությունը հաստատող տվյալները։ Ստեղծել է առաջին մասսպեկտրոմետրը, որի օգնությամբ հայտնաբերել է քիմիական տարրերի 213 կայուն իզոտոպներ։ 1925 թ. պատրաստել է մեծ լուծող ունակությամբ մասսպեկարոգրաֆ, որով ճշտորեն չափել է մի շարք իզոտոպների զանգվածներն ու որոշել դրանց պակսորդները։ Ստացված տվյալների հիման վրա կառուցել է ատոմային միջուկների կապի Էներգիան բնորոշող փաթեթավորման գործակցի առաջին կորը (1927)։ Մասսպեկտրոգրաֆով բազմաթիվ իզոտոպներ հայտնաբերելու համար 1922 թ. արժանացել է Նոբելյան մրցանակի։
Remove ads
Ծանոթագրություններ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads