Ֆրիդեբերտ Տուգլաս

From Wikipedia, the free encyclopedia

Ֆրիդեբերտ Տուգլաս
Remove ads

Ֆրիդեբերտ Միխկելսոն, առավել հայտնի է Ֆրիդեբերտ Տուգլաս անունով (էստ․՝ Friedebert Tuglas, մարտի 2, 1886(1886-03-02)[1][2][3], Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 15, 1971(1971-04-15)[4][1][2][…], Տալլին, Էստոնական ԽՍՀ, ԽՍՀՄ[4]), էստոնացի գրող և քննադատ[5]։ Համարվում է ժամանակակից էստոնական գրականության հիմնադիր-հայրերից մեկը[6] ·[7] ·[8], իմպրեսիոնիստական և սիմվոլիստական ուղղությունների առաջին ներկայացուցիչը էստոնական գրականության մեջ[9], ինչպես նաև ժամանակակից գրական էստոներենի հիմնադիրներից մեկը։ Հալածվելով Ռուսական կայսրության ցարի կողմից՝ նա դարձել ընդունված հեղինակ ԽՍՀՄ տարիներին։

Արագ փաստեր Ֆրիդեբերտ Տուգլասէստ․՝ Friedebert Tuglas, Ծննդյան անուն ...
Remove ads

Կենսագրություն

1904-1905 թթ.-ին սովորել է Ուգո Տրեֆների գիմնազիայում։ Հեղափոխական գործունեության համար դատապարտվել է։ Ազատ արձակվելուց հետո՝ 1906 թ.-ին նրան արտաքսում են։ Այդ տարիներին Տուգլասը ապրել է Ֆինլանդիայում և Ֆրանսիայում։ 1917 թ.-ին վերադարձել է հայրենիք։ Նա եղել է էստոնական երիտասարդ գրողների ակումբի առաջնորդը, ինչպես նաև Էստոնիայի գրողների միության հիմնադիրը, որտեղ էլ որպես նախագահ աշխատել է 1922 թ., 1925-1927 թթ. և 1937-1939 թթ.։ 1946 թ.-ին Տուգլասին շնորհվել է Էստոնիայի ժողովրդական գրողի կոչում։ Նույն տարում դարձել է Էստոնիայի ԽՍՀ-ի գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից-անդամ։ Այնուհետև, հայտնվելով Խորհրդային սև ցուցակում, զրկվել է քաղաքացիական բոլոր իրավունքներից, գիտական կոչումներից, իսկ 1950 թ.-ին՝ հեռացվել Գիտությունների ազգային ակադեմիայից[10]։ 1950 թվականին վտարվել է նաև գրողների միությունից[11]։ Ֆրիեդեբերգ Տուգլասը մահացել է Տալլինում 1971 թ.-ին 85 տարեկան հասակում։ Նույն թվականին նրա պատվին Տալլինում բացվել է թանգարան։ Բացի այդ, սահմանվել է նրա անունը կրող գրական մրցանակ[11]։

Ֆրիդեբերտ Տուգլասը երկու անգամ (1968 և 1969 թթ.) առաջադրվել է գրականության բնագավառում Նոբելյան մրցանակի։

Remove ads

Երկեր

Վեպեր

  • Felix Ormusson 1915
  • Väike Illimar 1937

Այլ ստեղծագործություններ

  • Hingemaa 1906
  • Kahekesi 1908
  • Liivakell 1-2 1913
  • Õhtu taevas 1913
  • Saatus 1917
  • Teekond Hispaania 1918
  • Raskuse vaim 1920
  • Hingede rändamine 1925
  • Ado Grenzsteini lahkumine 1925
  • Juhan Liiv 1927
  • Teekond Põhja-Aafrika I-III 1928-30
  • Eesti Kirjameeste Selts 1932
  • Kriitika I-VIII 1935-36
  • Viron kirjallisuuden historia 1939
  • Noorusmälestused 1940
  • Esimene välisreis 1945
  • Mälestused 1960
  • Marginaalia 1966
  • Muutlik vikerkaar 1968
  • Rahutu rada 1973
  • Novelle ja miniatuure 1978
  • Kogutud teosed (երկերի լիակատար ժողովածու) 1986- (15 հատորով)
  • Taevased ratsanikud 1986
  • Popi ja Huhuu 1986
  • Tuhat aastat 1986
  • Kulttuurilugu kirjapeeglis: Johannes Aaviku & Friedebert Tuglase kirjavahetus 1990
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads