Android Oreo
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Android Oreo, Android բջջային օպերացիոն համակարգի 8-րդ տարբերակ, որը թողարկվել է 2017 թվականի օգոստոսի 21-ին[1]։
Remove ads
Պատմություն
2017 թվականի մարտի 21-ին Google ընկերությունը հրատարակել է առաջին թողարկումը, որը մատչելի էր Nexus 5X-ի, Nexus 6P-ի, Nexus Player-ի, Pixel C-ի և Pixel սմարթֆոնի համար[2]։ Google-ը մշակողների համար կթողարկի ընդամենը 4 թողարկում։ Երկրորդը, որն այժմ բետա-տարբերակ է համարվում, թողարկվել է 2017 թվականի մայիսի 17-ին[3], հայտնվել են հունիսին և հուլիսին։ Վերջնական պաշտոնական թողարկումը կայացել է 2017 թվականի օգոստոսի 21-ին։
Remove ads
Նոր ֆունկցիաներ
- Ծանուցումների նոր արտաքին տեսք՝ ծանուցումների կետեր (Notification dots)։
- Ծանուցումների ալիքները հնարավորություն են տալիս կարգավորել տարբեր ծանուցումներ յուրաքանչյուր գործողության համար։ Օրինակ, սոցիալական ցանցերի հավանումները և բաժանորդագրումները կարող են ստանալ տարբեր ծանուցումներ և ձայներ։
- Պատկերը՝ պատկերում (թույլ է տալիս խելախոսներում և պլանշետներում պատուհանային ռեժիմով տեսանյութեր դիտել։ Ռեժիմի ժամանակ կհայտնվի մի փոքր պատուհան, որը տեղակայված կլինի բոլոր հավելվածներից վեր։ Տվյալ կերպով կարելի է, օրինակ, YouTube-ի որևէ տեսանյութ դիտել և զուգահեռ աշխատել որևէ ուրիշ հավելվածով)։
- Ֆոնային պրոցեսների, տեղակայման հետևման պրոցեսների և Wi-Fi-ի սքանի սահմանափակում։
- Google Chrome դիտարկչի 57-րդ տարբերակում ավելացվել է մի տեխնոլոգիա, որը սահմանափակում է ոչ ակտիվ ներդիրների բեռնավորումը պրոցեսորի վրա։ Հետևաբար կմեծացվի ինքնավար աշխատանքի ժամանակը․ ֆոնային պրոցեսների գորժողությունների լրացուցիչ կսահմանափակվի՝ մարտկոցի լիցքի խնայման համար։
- «Խելացի պահոց» ֆունկցիան թույլատրում է սարքից ավտոմատ ջնջել ավելի քան 90 օր առաջ սինխրոնիզացված տեսանյութերը և պատկերները[4]։
- Դինամիկ պատկերակներ (նոր տարբերակում հավելվածները կարող են փոփոխել պատկերակները՝ առանց ամբողջ հավելվածի թարմացման։ Դա հավելվածներին թույլ կտա պատկերակների միջոցով ցուցադրել նրանց կարգավիճակը)։ Պատկերակների բեյջերը թույլ կտան երկար հպման օգնությամբ գլխավոր էկրանից կամ մենյույից զննել հավելվածների ծանուցումները։
- Նախկինում հաղորդվել է, որ Android 8.0-յում կավելանա Gboard Copy Less ֆունկցիան, որը կկանխագուշակի, երբ օգտատերը կփորձի գտնված օբյեկտի հասցեն ուղարկել այլ հավելվածում։ Հենց որ հավաքվի տեքստի այդ ֆրագմենտը նշող «it’s at»-ը, Gboard-ը կտա համապատասխան հուշումը։
- Կոնտեքստով համապատասխան հավելվածների ավտոմատ ներդրում։ Օրինակ, էլեկտրոնային փոստի հաղորդագրության մեջ հանդիպած հեռախոսահամարը կկապնվի հեռախոսահամարի հավաքման պատուհանի հետ, հասցեն կբացի քարտեզների հավելվածը, իսկ ամսաթիվը՝ օրացույցը։
- Էկրանային ժեստերի ճանաչում, որոնք ցանկացած իրավիճակում բացում են համապատասխան հավելված։ Օրինակ, օրացույցը բացելու համար բավական կլինի մատով էկրանի վրա պատկերել C տառը։
- Գրանցման հավելվածներում բաժանորդային տվյալների ավտոլրացում (դիտարկիչների ավտոլրացման նմանակ)։ Օգտատիրոջ տվյալները կսինխրոնիզացվեն Google-ի հաշվի հետ[5]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads