App Store
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
App Store, հավելվածների խանութ, iTunes Store բաժիններից է, որտեղ առկա են հավելվածներ َApple ընկերության iPhone-ների, iPod Touch ձայնակրիչների, iPad պլանշետների, ինչպես նաև MAC անհատական համակարգիչների համար։ Օգտատերերը կարող են գնել կամ ներբեռնել դրանք։
Remove ads
Խանութի մասին
App Store-ը iPhone-ի և iPad-ի համար առաջարկում է ավելի քան 1,5 մլն հավելված և շուրջ 725 հազար iPad-ի համար(2015 թվականի հունիսի 10-ի տվյալներով), ներբեռնումների քանակը անցել է 100 միլլիարդը, իսկ օգտատերերի բազայում կա 575 միլլիոն մարդ[2][3][4][5]։ Հավելածները ներառում են բազմաթիվ կատեգորիաներ, այդ թվում խաղեր, կիրառական ծրագրեր և այլն։
Վաճառվող հավելվածների գինը սկսում է $0,99 մինչև $9,99, որոշ պրոֆեսիոնալ հավելվածներ կարող են ավելի թանկ արժենալ։ Բազմաթիվ հավելվածներ տարածվում են անվճար[6]։
iPhone 3G-ի օգտատերերը խանութին հասանելիություն կարող էին ստանալ այս մոդելի գնման պահից։ Ավելի հին սարքերի օգտատերերի մոտ այս հասանելիությունը ի հայտ էր գալիս միայն թարմացումներից հետո։ App Store-ին հասանելիություն կարելի է ստանալ նաև iTunes 7․7 տարբերակի շնորհիվ։
Խանութը ստուգվում է հատուկ մասնագետների կողմից։ Ամեն հավելված օժտված է էլեկտրոնային հավաստագրով։ Եթե գնված հավելվածի օգնությամբ կատարվի հակաօրինական գործողություններ, այն կհեռացվի խանութից, իսկ մշակողին սպասվում է «խիստ նկատողություն»։
Վաճառքից ստացված եկամուտի 70 %-ը Apple տալիս է հավելվածի հեղինակին, իսկ 30 %-ը պահում է խանութի ապահովման համար[7]։ Apple հաստատում է, որ չի պատրաստվում գումար աշխատել վաճառքի վրա։ Այնուամենայնիվ, ցանկության դեպքում հեղինակները կարող են տեղադրել հավելվածները անվճար։
iPod Touch-ի համար App Store-ը աշխատում է անլար Wi-Fi ցանցի միջոցով։ Այսինքն օգտատերը կարող է գնել կամ ներբեռնել ցանկացած ծրագիր անլար կապի միջոցով աշխարհի ցանկացած կետից։ Հավելվածները լինում են անվճար կամ կարող են ունենալ հատուկ գինը, որի գնման դեպքում այն գրվում է օգտատիրոջ iTunes Store հաշվին։
iPad հավելավածներ
2010 թվականի ապրիլին iPad-ի համար թողարկված էր ավելի քան 3500 հավելված։ Ընդամենը 8 ամիս անց նոր iPad-ի թողարկումից հետո հավելվածների թիվը հասավ 50 000։ 2011 թվականի հուլիսին, 16 ամիս անց iPad-ի համար հասանելի դարձավ 100 000-ից ավել հավելված։
2015 թվականի հունիսի 10-ին iPad-ի համար հասանելի հավելվածների թիվը հասավ 725 հազարի։ Եթե օգտատերը տեղադրի մեծ էկրանների համար ոչ ադապտացված հավելաված, այն կբացվի փոքր մասշտաբով։
Կատեգորիաներ
2014 թվականին App Store-ում հավելվածների համար ստեղծված էր 29 տարատեսակ կատեգորիաներ․
- iPhone: Հավելվածների հավաքածու
- iPhone: Հավելվածներ Apple-ի կողմից
- iPhone: Լավագույն անվճար հավելվածներ
- iPad: Հավելվածներ Apple-ի կողմից
- iPad: Հավելվածների հավաքածու
- iPad: Լավագույն անվճար հավելվածներ
- Բիզնես (անգլ.՝ Business)
- Կատալոգներ
- Կրթություն (անգլ.՝ Education)
- Զվարճանք (անգլ.՝ Entertainment)
- Ֆինանսներ (անգլ.՝ Finance)
- Սնունդ
- Խաղեր (անգլ.՝ Games). Ենթակատեգորիաներ․ Action; Adventure; Arcade; Board; Card; Casino; Dice; Educational; Family; Kids; Music; Puzzle; Racing; Role Playing; Simulation; Sports; Strategy; Trivia Word
- Ֆիտնես (անգլ.՝ Healthcare & Fitness)
- Երեխաներ
- Կյանքի ոճ (անգլ.՝ Lifestyle)
- Բժշկություն (անգլ.՝ Medical)
- Երաժշտություն (անգլ.՝ Musiс)
- Նավիգացիա (անգլ.՝ Navigation)
- Նորություններ (անգլ.՝ News)
- Կրպակ
- Լուսանկար և տեսանյութ (անգլ.՝ Photography)
- Արտադրողականություն (անգլ.՝ Productivity)
- Խորհրդական (անգլ.՝ Reference)
- Սոցալիական ցանցեր (անգլ.՝ Social Networking)
- Սպորտ (անգլ.՝ Sports)
- Ճանապարհորդություն (անգլ.՝ Travel)
- Գործիքներ (անգլ.՝ Utilities)
- Եղանակ (անգլ.՝ Weather)
Remove ads
Հավելվածների գները
Հավելվածների խանութում կան ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հավելվածներ[8]։
Խանութում առկա բոլոր հավելվածների գների վերջում նշված է 99 թիվը(օրինակ՝ 0,99$ 1,99$ 2,99$ 3,99$$)։
Հավելվածների վճակագրություն
Հավելվածների ներբեռնաման քանակը
Remove ads
Դեպքերի ժամանակագրական հաջորդականություն
- 2008 թվականի հուլիսի 10՝ App Store-ի բացումը եւ iTunes-ի թարմացումը։ Հավելվածները հասանելի դարձան թողարկման հենց առաջին օրը։
- 2008 թվականի հուլիսի 11՝ թողարկվեց երկրորդ ծրագրային ապահովումը։ Հավելվածները հասանելի դարձան iPhone և iPod Touch-ի համար։ iPhone OS 2.0 ծրագրային ապահովումը հասանելի դարձավ iPod Touch-ի համար $9,95[42]։
- 2009 թվականի հուլիսի 8՝ App Store-ի բոլոր հավեվածների ընդհանուր արժեքը կազմում է $144 326[43]։
- 2010 թվականի փետրվարի 5՝ App Store-ի հավելվածների կատալոգը հնարավոր դարձավ դիտել նաև բրաուզերի միջոցով[44][45]։
- 2013 թվականի մարտի 24՝ Apple հայտնում է օգտատերերին In-App-ի մասին
- 2013 թվականի ապրիլի 3՝ App Store-ում ավելացավ տարիքային սահմանափակում
- 2014 թվականի դեկտեմբերի 12՝ App Store ավելացավ PayPal-ով վճարում կատարելու հնարավորություն[46]
- 2015 թվականի ապրիլի 9՝ iOS 8.3-ի թողարկման հետ միասին, ավելացավ նաև անվճար ծրագրերը առանց Apple ID-ի գաղտնաբառը լրացնելու ներբեռնելու հնարավորությունը[47]։
- 2015 թվականին App Store-ի շրջանառությունը հասավ 20 միլիարդ դոլլարի, ինչը Apple-ին բերեց գրեթե 6 միլիարդ դոլլար[48][49]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads