Creative Commons

From Wikipedia, the free encyclopedia

Remove ads

Creative Commons (հնչում է՝ [krɪ'eɪtɪv 'kɒmənz][13][14][15] կամ ['kɔmənz][16] — «քրիեյթիվ քամենս» կամ «քոմենս»), կարճ՝ CC. շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որի նպատակն է զարգացնել ստեղծարար աշխատանքի բնագավառը՝ ամեն ինչ օրենքի սահմաններում և փոխանակման գաղափարի հիման վրա կառուցելու նպատակով։ Կազմակերպությունը ստեղծել է բազմաթիվ արտոնագրեր՝ հայտնի Creative Commons արտոնագրերի անվան տակ։ Այդ արտոնագրերը, ըստ ընտրության սահմանափակում են աշխատանքների որոշ (կամ ոչ մի) իրավունքներ, որոնցից ամենասահմանափակը հեղինակային իրավունքն է (copyright

Արագ փաստեր Տեսակ, Հիմնադրված է ...
Remove ads

Լիցենզիաներ

Վեց հնարավոր դեպքեր, որոնք համախմբված են չորս կատեգորիաներում, սահմանում են դրանց տարբեր կիրառությունները՝

  • Հատկացում. պետք է լինի նախնական հեղինակի ստորագրությունը (ֆրանսիական իրավունքում այս ընտրությունը պարտադիր է)
  • Ոչ առևտրային. արգելված է առանց հեղինակի թույլտվության առևտրային շահույթ հետապնդել ստեղծված գործից
  • Արգելված է գործի ձևափոխումը. չի թույլատրվում ամբողջական գործի մեջ ինչ-որ մաս ավելացնել, օր.՝ Օրինակի ստեղծումը (sampling) անհնար է
  • Նմանօրինակի կիսում. կիսել գործի նմանօիրնակը՝ անպայմանորեն տարածելով նույն արտոնագրի ներքո
Remove ads

Օրինականացումը

2004-ի վերջին CERSA-ն ներառեց այդ իրավունքները ֆրանսիական օրենքի մեջ (նաև ֆրանսերենովCRID-ը համապատասխանեցրեց արտոնագրերը բելգիական օրենքին, և այս բելգիական արտոնագրերը հիմա գոյություն ունեն ֆրանսերենով, նիդերլանդերենով և անգլերենով։

Հիմնադրումը

Creative Commons կազմակերպության խորհրդանիշն է CC։ Creative Commons շարժումն առաջարկում է գործերի առցանց և ոչ առցանց օգտագործման պայմանագրերի տեսակներ (հնարավոր է ստեղծել CD կամ գիրք՝ Creative Commons-ի արտոնագրի ներքո)։ Ազատ համակարգչային ծրագրերի արտոնագրերով և open source շարժմամբ ոգեշնչված՝ դրանք հեշտացնում են գործերի օգտագործումն ու վերօգտագործումը (տեքստեր, նկարներ, երաժշտություն, վեբ կայքեր և այլն)։ Ամբողջ աշխատանքը իրավասուներին օգտագործելու տրամադրման փոխարեն՝ Creative Commons-ի լիցենզիաները հեղինակին հնարավորություն են տալիս նախապես համաձայնվելով պայմանների հետ՝ թույլ տալու օգտվել, և դրա մասին տեղեկացնել հասարակությանը։

Նպատակը

Creative Commons-ի նպատակն է պարզ և օրինական ձևով քաջալերել աշխատանքների շրջանառությունը, փոխանակումն ու ստեղծարարությունը։ Creative Commons-ը վերաբերում է այն հեղինակներին, որոնք ցանկանում են կիսել իրենց աշխատանքը և հարստացնել անվճար հասանելի մշակութային և տեղեկատվական ընդհանուր ազգային հարստությունը։ Այսպիսով աշխատանքը հնարաբորություն է ստանում զարգանալ իր ամբողջ տարածման ընթացքում։

Այն մարդկանց համար, ովքեր ցանկանում են վճարի դիմաց թույլ տալ իրենց գործի հասարակական տարածումը, հեղինակային իրավունքի ընդհանուր համակարգն ավելի հարմար է, քան Creative Commons-ի արտոնագրերը։ Ցանկացած ոք, ով ստեղծել է ինչ-որ գործ (տեքստ, երաժշտություն, վիդեո, վեբ կայք, լուսանկար և այլն) և ցանկանում է պայմանագիր կնքել այդ գործի վերաբերյալ, կարող է օգտագործել Creative Commons-ի պայմանագրերը։ Սակայն հակառակ դրան, հնարավոր չէ օգտագործել Creative Commons-ի պայամանագիր մի գործի համար, որի նկատմամբ նա ոչ մի իրավունք չունի։

Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads