HTML5

From Wikipedia, the free encyclopedia

HTML5
Remove ads

HTML5 (անգլ.՝ HyperText Markup Language, version 5), գերտեքստի նշագրման լեզու, որն օգտագործվում է վեբ-էջերի ստեղծման և ներկայացման համար։ Այն HTML-ի 5-րդ և ներկայիս տարբերակն է։

Արագ փաստեր Տեսակ, Առաջացել է ...

Այն թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերին[2][3], նոր մուլտիմեդիա տեխնոլոգիաների աջակցման մակարդակի բարձրացման նպատակով։

Համացանցում երկար ժամանակ օգտագործվում էր HTML 4.01, XHTML 1.0 և XHTML 1.1 ստանդարտները։

HTML5-ում առկա է բազում նոր շարահյուսական առանձնահատկություններ։ Օրինակ՝ <video>, <audio> և <canvas>, ինչպես նաև SVG և մաթեմատիկական ֆորմուլաներ օգտագործելու հնարավորությունը։ Այս նորարարությունները ստեղծվել են ցանցում գրաֆիկական և մուլտիմեդիայի օբյեկտների ստեղծման և կիրառման նպատակով։ Մյուս բոլոր էլեմենտները, ինչպիսիք են <section>, <article>, <header> և <nav>, մշակվել են այն բանի համար, որ հարստացվի վեբ էջի բովանդակությունը։ Նոր ատրիբուտները ստեղծվել են նույն այդ նպատակով, չնայած որ որոշները հեռացվել են։ Որոշ էլեմենտներ, օրինակ <a>, <menu> և <cite>, փոփոխությունների են ենթարկվել, վերափոխվել, ստանդարտացվել։ API-ը և DOM-ը դարձան HTML5-ի հիմնական մասերը։ Ստորև ներկայացնում ենք մի քանի նոր էլեմենտներ, որոնք, գործածական չեն եղել HTML4.01 ծրագրի կոդում. <article>, <aside>, <audio>, <canvas>, <command>, <datalist>, <details>, <embed>, <figcaption>, <figure>, <footer>, <header>, <hgroup>, <keygen>, <main>, <mark>, <meter>, <nav>, <output>, <progress>, <rp>, <rt>, <ruby>, <section>, <source>, <summary>, <time>, <video>, <wbr>[4]

| width="" align="left" valign="top" |

Remove ads

HTML5-ի պատկերանիշ

Thumb
HTML5-ի պատկերանիշ

2011 թվականի հունվարի 18-ին ներկայացվեց HTML5-ի պատկերանիշը։ Ի տարբերություն W3C-ի մյուս նշանների, այն չունի որոշակի ստանդարտներ։ Նույն թվականի ապրիլի 1-ին այս պատկերանիշը համարվեց պաշտոնական[5]։

Պատմություն

WHATWG-ը նոր չափորոշիչների վրա սկսեց աշխատել 2004 թվականին[6], երբ World Wide Web Consortium-ը (W3C) կենտրոնացած էր XHTML 2.0-ի մշակումների վրա, իսկ HTML 4.01-ը փոփոխության չէր ենթարկվել 2004 թվականից[7]։

2009 թվականին W3C-ը խոստովանեց, որ ավարտվել է XHTML 2.0-ի աշխատանքային խմբի աշխատանքների ժամկետը, և որոշեց չվերականգնել այն։ W3C-ն և WHATWG-ը միասին սկսեցին աշխատել HTML5-ի վրա[8]։

Չնայած որ HTML5-ը մի քանի տարի լավ հայտնի էր վեբ-մշակողներին, այն զանգվածային լրատվության միջոցների գլխավոր թեման դարձավ միայն 2010 թվականի ապրիլին։ Միայն դրանից հետո Apple Inc. ընկերության տնօրեն Սթիվ Ջոբսը[9][10][11] բաց նամակ գրեց՝ վերնագրելով «Մտքեր Flash-ի մասին», որի վերջում խոսեց HTML5-ի։ HTML5-ի շնորհիվ հնարավոր եղավ վեբ կայքերում մուլտիմեդիան գործարկել առանց Flash Player-ի[12]։

Remove ads

HTML5 վեբ էջի կառուցվածքի օրինակ

Thumb
<!DOCTYPE html>
<html>
   <head>
      <meta charset="utf-8">
      <title>
         (Սա գլխագիր է) HTML5 էջի օրինակ
      </title>
   </head>
   <body>
      <header>
         <hgroup>
            <h1>
               hgroup խմբի «h1» վերնագիր
            </h1>
            <h2>
               hgroup խմբի «h2» վերնագիր
            </h2>
         </hgroup>
      </header>
      <nav>
         <menu>
            <li>
               <a href="link1.html">
                  «nav» բլոկի առաջին հղում
               </a>
            </li>
            <li>
               <a href="link2.html">
                  «nav» բլոկի երկրորդ հղում
               </a>
            </li>
         </menu>
      </nav>
      <section>
         <article>
            <h1>
               «article» բլոկի վերնագիր
            </h1>
            <p>
               «article» բլոկի տեքստ
            </p>
            <details>
               <summary>
                  «details» բլոկ, «summary» թեգով տեքստ
               </summary>
               <p>
                  «details» բլոկի տեքստ
               </p>
            </details>
         </article>
      </section>
      <footer>
         <time>
            «footer> բլոկի «time» թեգի պարունակություն
         </time>
         <p>
            «footer» բլոկի տեքստ
         </p>
      </footer>
   </body>
</html>

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads