IPad mini
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
iPad mini, Apple կորպորացիայի iPad ինտերնետ պլանշետի փոքրացված տարբերակ։ Պլանշետը օգտագործում է Apple A5 պրոցեսոր, հագեցած է L ightning միակցիչով։ Այն ունի նույն հատկությունները, ինչ որ iPad 2-ը, ներառյալ նրա ցուցադրման բանաձևը։ IPad (2, 3, 4) սերիայի այլ սարքերի համեմատ iPad mini-ի թողարկման պահին օգտագործվել է էկրանի ձախ և աջ կողմում շատ ավելի նեղ շրջանակ։
Ներկայացվել է Ֆիլիպ Շիլերի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 23-ին Սան Խոսեում (The California Theatre) կայացող Apple-ի շնորհանդեսի ժամանակ[2][3][4]։
iPad-ի և iPad 2-ի համար սկզբնապես գրված ծրագրերը կարող էին գործարկվել iPad mini-ում, քանի որ սարքերի մոտ համընկնում էին էկրանի բանաձևը։ Այնուամենայնիվ, տառատեսակը և ինտերֆեյսի տարրերը փոքրացել էր փոքր անկյունագծի պատճառով։
Remove ads
Բնութագիր
Դիսփլեյ։
- 7,9 դյույմ անկյունագիծ (IPS տեխնոլոգիա) LED-թեթև լույսով, Մուլտիթաչ
- Բանաձևը 1024 × 768 փիքսել (163 փիքսել/դյույմ)։
Պրոսեոր։
- Apple A5 երկակի հիմնական պրոցեսոր
Ներկառուցված ֆլեշ հիշողություն։
- 16, 32 կամ 64 ԳԲ կախված մոդելից
Камера iSight
- 5 մեգապիքսել լուծաչափով լուսանկարներ, ավտոֆոկուսավորում, դեմքի ճանաչում, հետևի լույսի ցուցիչ, հինգգազանոց տեսապակի, հիբրիդային IR ֆիլտր, ƒ/2.4:
Չափը և զանգվածը
- Երկարություն։ 203,2 մմ
- Լայնություն։ 134,8 մմ
- Հաստություն։ 6,1 մմ
- Զանգված։ 298,8 գ (Wi-Fi + Cellular), 304 գ (Wi-Fi)
Գույն․ Սև կամ մոխրագույն
Կապ
Պլանշետը թողարկվում է երեք տարբերակով, որոնցից երկուսը բջջային կապի ցանցերի միջոցով տվյալների փոխանցման հնարավորություն ունեն։
GSM աջակցությամբ մոդելը կարող է աշխատել ցանցերում.
- GSM/EDGE (850, 900, 1800, 1900 ՄՀց)
- UMTS/HSPA+/DC-HSDPA (850, 900, 1900, 2100 ՄՀց)
- LTE (4 և 17 դիապազոն)
- Bluetooth 4.0 անլար տեխնոլոգիա
Մոդել CDMA աջակցությամբ․
- CDMA EV-DO Rev. A and Rev. B (800, 1900, 2100 Մհց)
- GSM/EDGE (850, 900, 1800, 1900 ՄՀց)
- UMTS/HSPA+/DC-HSDPA (850, 900, 1900, 2100 МГц)
- LTE (1, 3, 5, 13, 25 շրջանակով)
- Bluetooth 4.0 անլար տեխնոլոգիա
Միայն Wi-Fi-ի աջակցությամբ մոդել
- Wi-Fi 802.11a/b/g/n (802.11n, 2,4 ԳՀց и 5 ԳՀց)
- Bluetooth 4.0 անլար տեխնոլոգիա
Remove ads
Արժեք
ԱՄՆ-ում iPad mini-ի մոդելների արժեքը վաճառքի մեկնարկի պահին կազմել է․
Բջջային ցանցի աջակցությամբ մոդելները իր վաճառքը սկսել է 2012 թվականի նոյեմբերի 16-ից Apple Store-ում, AT&T-ում, Sprint-ում, Verizon-ում ԱՄՆ-ում։ Ուրբաթ օրը՝ դեկտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին Ռուսաստանում մեկնարկել է iPad mini-ի պաշտոնական վաճառքը։
2015 թվականի հունիսի 19-ին iPad mini-ն հանվել է վաճառքից[5]։
Remove ads
Retina դիսփլեյով iPad mini
Retina դիսփլեյով նոր iPad mini-ն վաճառքի է հանվել 2013 թվականի նոյեմբերին։ Նախորդ մոդելի համեմատ, պլանշետը ենթարկվել է զգալի ֆունկցիոնալ թարմացման։ Apple A7 64-բիթ պրոցեսորը ավելացրել է արտադրողականությունը և ընդլայնել ծրագրային ապահովման, հավելվածների և խաղերի աջակցության հնարավորությունները։ Retina-ի ցուցադրումը ապահովել է ծայրահեղ բարձր բանաձև և պիքսելների խտություն՝ պատկերի ընկալման հարմարավետության համար։
iPad mini 3
iPad mini-ն՝ Retina դիսփլեյով, վաճառքի է հանվել 2014 թվականի նոյեմբերին։ Այս սարքի առանձնահատկությունը նախորդ մոդելի համեմատ Touch ID մատնահետքերի սքաների առկայությունն է ։
iPad mini 4
iPad mini 4-ը ներկայացվել է 2015 թվականի սեպտեմբերին։ Այս մոդելի առանցքային առանձնահատկությունը Apple A8 նոր պրոցեսորն է, որը նման է iPhone 6-ի, ինչպես նաև երկու գիգաբայթ օպերատիվ հիշողության առկայությանը։ Սա թույլ է տվել Apple ընկերությանը թարմացնել նոր iPadOS 14[6]։
iPad mini 5
Նոր iPad mini-ն ներկայացվել է 2019 թվականի մարտի 18-ին։ 2019 թվականի նոր iPad mini-ն ստացել է A12 Bionic բարելավված պրոցեսոր և Apple Pencil-ի աջակցությունը[7]։
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
