One Thing
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«One Thing», բրիտանական One Direction բոյ-բենդի երգը[1], 2011 թվականին թողարկված Up All Night ալբոմի երրորդ թրեքը։
Երգը թողարկվել է նաև առանձին սինգլով։ Այն ալբոմի երրորդ սինգլն էր, որին նախորդել են՝ «What Makes You Beautiful» և «Gotta Be You» երգերը։
Մեծ Բրիտանիայում սինգլը հասել է 9-րդ հորիզոնականին ազգային հիթ-շքերթում (UK Singles Chart)։ ԱՄՆ-ում երգը հասել է 39-րդ հորիզոնականին (Billboard Hot 100 հիթ-շքերթում)[1]։
Remove ads
Երգի սյուժե
Երգում One Direction խմբի տղաները (կամ գլխավոր հերոսը, որի անունից նրանք կատարում են այդ երգը) խոստովանում են, որ իրենց պետք է միայն մեկ բան (անգլ.՝ one thing)[1]. սակայն չի հստակեցվում, կոնկրետ ինչ է դա (տղաները իրենք երգում են, որ չգիտեն, թե ինչ է դա), բայց դատելով երգի տրամադրությունից, դա սիրո հետ կապված և ռոմանտիկ երևույթ է։ (Երգում հումորով հնչում է այն արտահայտությունը, որ տղային աղջկանից «միայն մեկ բան է հարկավոր»)։
Remove ads
Թողարկման պատմություն
Երգի հեղինակներն են Սավան Կոտեչան (վոկալի մարզիչ բրիտանական X Factor-ում) և շվեդ սոնգրայթերներ Կառլ Ֆալկը և Ռամի Յակուբը։
Նրանք նաև գրել են One Direction խմբի համար դեբյուտային սինգլը՝ «What Makes You Beautiful» երգը[2]։
Ի թիվս այլ երգերի, որոնք գրել են Կարլ Ֆալկը և Ռամի Յակուբը, The Wanted խմբի «Lose My Mind» երգն է։ Յակուբը եղել է նաև Բրիթնի Սփիրսի մի քանի հիթերի համահեղինակ, որոնց թվում էին՝ «Stronger» և «Lucky»[2]։
Remove ads
Թողարկում և հանրության արձագանք
Սա One Direction խմբի երրորդ սինգլն է։ Այն թողարկվել է 2012 թվականի հունվարի 2-ին։
Մեծ Բրիտանիայում սինգլը հասել է 9-րդ հորիզոնականին ազգային հիթ-շքերթում (UK Singles Chart)։ ԱՄՆ-ում երգը հասել է 39-րդ հորիզոնականին (Billboard Hot 100 հիթ-շքերթում)[1]։
2013 թվականի նոյեմբերին տվյալներով՝ ԱՄՆ-ում վաճառվել է սինգլի 1 486 000 օրինակ[3]։
Երգացանկ
- UK CD single[4]
- "One Thing" – 3:19
- "I Should Have Kissed You" – 3:34
- Digital download[5]
- "One Thing" – 3:19
- "I Should Have Kissed You" – 3:34
- "One Thing" (acoustic) – 3:04
- "One Thing" (acoustic; music video) – 3:08
Հիթ-շքերթներ
Remove ads
Հավաստագրեր
Remove ads
Թողարկման ժամանակացույց
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads