Quavo
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
Քուեյվիուս Քեյաթե Մարշալ (ապրիլի 2, 1991[1], Աթենս, Ջորջիա, ԱՄՆ[2]), հայտնի է որպես Quavo (/ˈkweɪvoʊ/), ամերիկացի ռեփեր, երգիչ, երգերի հեղինակ և ձայնային պրոդյուսեր։ Նա հայտնի է որպես հիփ հոփ և թրեպ ժանրերի Migos երաժշտական տրիոյի անդամ։ Quavo-ն ազգակցական կապեր ունի Migos-ի անդամների հետ, լինելով Takeoff-ի հորեղբայրը և Offset-ի եղբայրը[3]։
Migos-ից դուրս, Quavo-ն մասնակցել է չորս սինգլների, որոնք եղել են Billboard Hot 100 չարթի առաջին տասնյակում, ներառյալ DJ Khaled-ի «I’m the One» և «No Brainer» երգերը։ Երկու երգերն էլ ներառում են Ջասթին Բիբերի, Quavo-ի և Chance the Rapper-ի վոկալները։ 2018 թվականի հոկտեմբերի 12-ին նա թողարկել է իր դեբյուտային ալբոմը՝ «Quavo Huncho»-ն, որը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը Billboard 200 չարթում։
Remove ads
Անձնական կյանք
Քուեյվիուս Քեյաթե Մարշալը ծնվել է 1991 թվականի ապրիլի 2-ին Ջորջիա նահանգի Աթենս քաղաքում[4]։ Մարշալի մայրը՝ Էդնա Մարշալը, աշխատում է որպես վարսավիր, իսկ նրա հայրը մահացել է, երբ նա 4 տարեկան էր[5][6]։ Migos-ի երեք անդամներն էլ միասին են մեծացել հիմնականում Ատլանտայի հյուսիսարևելյան մասում[7]։
Մարշալը հաճախում էր Berkmar ավագ դպրոցը և եղել է դրա ֆուտբոլային թիմի հիմնական կազմում 2009 թվականին[7][8][9]։ Այդ թիմի կազմում նա մի քանի ռեկորդներ է սահմանել[7][10]։
Remove ads
Երաժշտական կարիերա
Միգոսի «Culture» ալբոմից հետո, որը գլխավորել է Billboard 200 չարթը, Quavo-ն մասնակցել է մի շարք հայտնի երգերի ձայնագրմանը, ներառյալ «Congratulations», «I'm the One», «Portland», «Strip That Down», և «No Brainer» երգերը[11]։
2017 թվականի ապրիլին Quavo-ն մասնակցել է «The Fate of the Furious: The Album» ալբոմի «Go Off» երգի ձայնագրմանը՝ Lil Uzi Vert-ի և Թրևիս Սքոթի հետ[12]։ Երգը RIAA-ի կողմից ոսկե է հավաստագրվել։ Quavo-ն նաև թողարկել է «Ice Tray» երգը Lil Yachty-ի հետ 2017 թվականի դեկտեմբերի 14-ին[13]։ Երգը 74-րդ հորիզոնական է զբաղեցրել Billboard Hot 100 չարթում։
2017 թվականի դեկտեմբերի 21-ին Quavo-ն հայտարարել է իր դեբյուտային՝ «Huncho Jack, Jack Huncho» ալբոմի մասին Թրևիս Սքոթի մասնակցությամբ առանց որևէ նախնական գովազդի[14]։ Ալբոմն ութ երգեր է ներառել, որոնք ընգրկվել են Billboard Hot 100 չարթում։
2018 թվականի հունվարի 26-ին Migos-ը թողարկել է «Culture II» ալբոմը։ Quavo-ն թողարկել է երեք սինգլ իր սպասվող ալբոմի համար[15]՝ «Workin Me», «Lamb Talk» և «Bubble Gum»։ «Workin Me» երգը 52-րդ հորիզոնական է զբաղեցրել Billboard Hot 100 չարթում, ինչը դեռևս Quavo-ի բարձրագույն արդյունքն է։
2019 թվականի մայիսի 18-ին Quavo-ն Մադոննայի հետ միասին ելույթ է ունեցել 2019 թվականի Եվրատեսիլի ժամանակ՝ «Future» երգով[16][17]։
Մասնակցել է Ջասթին Բիբերի 2020 թվականին թողարկված «Changes» ալբոմի «Intentions» երգի ձայնագրմանը։
Remove ads
Խնդիրներ օրենքի հետ
2015 թվականի ապրիլի 8-ին ոստիկանությունն ընդհատել է Migos-ի համերգը Ջորջիայի Southern University-ում և ձերբակալել է խմբի բոլոր երեք անդամներին։ Նրանց մեղադրանք է ներկայացվել թմրանյութեր օգտագործելու համար[18][19]։ Նա գրավի դիմաց ազատ է արձակվել, սակայն հետո ժխտել իր մեղավորությունն այդ հանցանքում։ Դրա համար դատարանն որոշել է ձերբակալել նրան 12 ամիս ժամանակահատվածով, սակայն, քանի որ նա վճարել է բոլոր տուգանքները, նրան ազատ են արձակել[20][21]։
Սկավառակագրություն
Ստուդիական ալբոմներ
- Quavo Huncho (2018)
Համագործակցական ալբոմներ
- Huncho Jack, Jack Huncho (Թրևիս Սքոթի հետ որպես Huncho Jack) (2017)
Ֆիլմագրություն
Պարգևներ և մրցանակներ
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads
