TIFF

From Wikipedia, the free encyclopedia

TIFF
Remove ads

TIFF (անգլ.՝ Tagged Image File Format)- ռաստրային գրաֆիկական պատկերների պահպանման ֆորմատ է։ TIFF-ը դարձավ հանրահայտ ֆորմատ գույների մեծ խորությամբ պատկերների պահպանման համար։ Այն օգտագործվում է սկանավորման, ֆաքսերի ուղարկման, տեքստի ճանաչման ժամանակ, պոլիգրաֆիայում, լայնորեն ընդունվում է գրաֆիկական հավելվածների կողմից։ TIFF-ն ընտրվել է որպես NeXTSTEP օպերացիոն համակարգի հիմնական գրաֆիկական ֆորմատ, որտեղից էլ այդ ֆորմատի ընդունումն անցավ Mac OS X օպերացիոն համակարգին։ Ֆորմատը մշակել է Aldus Corporation-ը համագործակցելով Microsoft-ի հետ, PostScript-ի հետ օգտագործման համար։ Դասակարգման սեփականատեր-ընկերությունը՝ Aldus Corporation-ն արդյունքում միացավ Adobe Systems-ի հետ, որն էլ ներկայումս ունի այդ դասակարգման հեղինակային իրավունքը[4]։

Արագ փաստեր Ընդլայնում, MIME ...

Ի սկզբանե ֆորմատն ընդունում էր առանց կորուստների սեղմումը, արդյունքում ֆորմատը լրացվեց JPEG ֆորմատում՝ կորուստներով սեղմման ընդունմամբ[4]։

TIFF ֆորմատի ֆայլները, որպես կանոն, ունեն .tiff կամ .tif ընդլայնումը։

Remove ads

Ֆայլի վերնագիր և սիգնատուր

Ֆայլի վերնագիրը պարունակում է սիգնատուր և ֆայլում տվյալների առաջին բովանդակային բլոկին հղում (տեղափոխում)։

TIFF ֆայլի սիգնատուրը (մոգական թիվ) կազմված է երկու մասից․

  • 0-1 բայթեր - ֆայլում բայթերի կարգի որոշման համար (ներկայացվում են տասնվեցական հաշվման համակարգի կոդով և ASCII կոդավորման հիման վրա տեքստային տեսքով)․
    • 49 49 («„II“») - բայթերի ուղիղ կարգի (little-endian) դեպքում, այդպիսի կարգ օգտագործող Intel պրոցեսորների անունից (տես օրինակ՝ Intel x86)
    • 4D 4D («MM») - բայթերի հակառակ կարգի (big-endian) դեպքում, հենց այդպիսի կարգ օգտագործող Motorola պրոցեսորների անունից (տես օրինակ՝ Motorola 680x0
  • 2—3 բայթեր - TIFF ֆորմատի իդենտիֆիկատոր (42 — ստանդարտ TIFF-ի համար, 43 - 64-կարգանի հասցեավորմամբ BigTIFF-ի համար)
    • 2A 00 - բայթի ուղիղ կարգի դեպքում
    • 00 2A - բայթերի հակառակ կարգի դեպքում

Այսպիսով, գոյություն ունեն սիգնատուրի երկու հնարավոր տարբերակներ (կախված ֆայլում բայթերի կարգից)․

  • 49 49 2A 00 - բայթի ուղիղ կարգի դեպքում
  • 4D 4D 00 2A - բայթերի հակառակ կարգի դեպքում

Այնուհետև, 4-7 բայթեր - նշված է ֆայլի սկզբից բայթերում IFD (անգլ.՝ image file directory) առաջին դիրեկտորիա տեղափոխությունը (հավասարեցվում է WORD-ի (մեքենայական բառ) սահմանով)։

Remove ads

Տվյալների պահպանման ընդունվող ֆորմատներ

Ֆորմատի կառուցվածքը ճկուն է և թույլ է տալիս պահել պատկերը գունակազմությամբ գույների ռեժիմում, ինչպես նաև՝ տարբեր գունային տարածություններում․

  • Երկուական (երկգույն, երբեմն ոչ ճիշտ սև-սպիտակ անվանվող)
  • Կիսաերանգ
  • Ինդեքսավորված գունակազմությամբ
  • RGB
  • CMYK
  • YCbCr
  • CIE Lab

Ընդունվում են 8, 16, 32 և 64 բիթ ռեժիմներ ամբողջթվային խողովակում, ինչպես նաև 32 և 64 բիթ սահող ստորակետով թվերով խողովակում՝ փիքսելի արժեքի ներկայացման դեպքում։

Remove ads

Սեղմում

TIFF ֆորմատի ֆայլում կա հնարավորություն պահել պատկերը սեղմումով և առանց սեղմման։ Սեղմման աստիճանը կախված է պահպանվող պատկերի առանձնահատկություններից, ինչպես նաև կիրառվող ալգորիթմից։ TIFF ֆորմատը թույլ է տալիս օգտագործել սեղմման հետևյալ ալգորիթմները․

  • PackBits (RLE)
  • Lempel-Ziv-Welch (LZW)
  • LZ77
  • ZIP
  • JBIG
  • JPEG
  • CCITT սեղմման ալգորիթմ Group 3, CCITT Group 4

Ընդ որում, JPEG-ը պարզապես հանդիսանում է JPEG ֆորմատի ինկապսուլյացիան TIFF ֆորմատում։ TIFF ֆորմատը թույլ է տալիս պատկերը պահել JPEG ստանդարտով սեղմմամբ՝ առանց տվյալների կորստի (JPEG-LS

CCITT Group 3 և 4 ալգորիթմները նախատեսված են երկուական ռաստրային պատկերների կոդավորման համար։ Ի սկզբանե դրանք մշակվել են ֆաքսային կապի ցանցերի համար (այդ պատճառով դրանց երբեմն անվանում են Fax 3, Fax 4)։ Ներկայումս նույնպես օգտագործվում են տպագրության մեջ, թվային քարտեզագրման համակարգերում և աշխարհագրական տեղեկատվական համակարգերում։ Group 3 ալգորիթմը հիշեցնում է RLE-ին, քանի որ կոդավորում է փիքսելների գծային հաջորդականությունը, իսկ Group 4-ը՝ փիքսելների երկչափ դաշտերը։

Թեգեր

TIFF-ը թեգայն ֆորմատ է և նրանում կան հետևյալ թեգերը․

Հիմնական թեգեր

Այս թեգերը կազմում են ֆորմատի միջուկը և պարտադիր կարգով պետք է ընդունվեն դասակարգմանը համապատասխան TIFF ֆորմատն իրացնող բոլոր արտադրանքների կողմից։

Մանրամասն տեղեկատվություն Կոդ, Hex ...

Ընդլայնված թեգեր

Այս թեգերը կազմում են ֆորմատի միջուկը, բայց ի տարբերություն հիմնական թեգերի, նրանց ընդունումը պարտադիր չէ։

Հատուկ թեգեր

Հատուկ թեգերն ի սկզբանե որոշված էին Adobe-ի կողմից։ Դրանք նախատեսված են ծրագրային ապահովման արտադրողների հատուկ տիպի տվյալները TIFF-ում պահելու համար և պետք է գրանցված լինեն Adobe ֆիմայի կողմից։

Remove ads

Տես նաև

  • LibTIFF
  • GeoTIFF

Ծանոթագրություններ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads