Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն

From Wikipedia, the free encyclopedia

Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրություն
Remove ads

«Մատանիների տիրակալը. Մատանու ախպերուցուն» (անգլ.՝ The Lord of the Rings: The Fellowship of the Ring), ռեժիսոր Փիթեր Ջեքսոնի ֆիլմը, որը հանդիսանում է «Մատանիների տիրակալը» եռագրության առաջին ֆիլմը։ Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2001 թվականի դեկտեմբերի 19-ին։ Ֆիլմի նկարահանումները տևել են ավելի քան 15 ամիս։

Արագ փաստեր Մատանիների տիրակալը։ Մատանու եղբայրությունանգլ.՝ The Lord of the Rings: The Fellowship of the Ring, Երկիր ...
Remove ads

Սյուժե

Ֆիլմի նախաբանում Սաուրոնը ստեղծում է Համիշխանության մատանին, որով պետք է գրավեր ամբողջ Միջերկիրը։ Նա ստեղծում է մատանիներ նաև էլֆերի, թզուկների և մարդկանց համար։ Սակայն հետագայում Համիշխանության մատանին ընկնում է մարդկանց՝ այնուհետև հոբիթ Սմեագոլի ձեռքը։ Սմեագոլը մատանու պատճառով վերածվում է անճոռնի արարածի և նրան կոչում են Գոլլում։ Տարիներ անց, հոբիթ Բիլբո Բեգինսին պատահաբար հաջողվում է խլել մատանին Գոլլումից։

Հրաշագործ Գենդալֆը այցելում է Շիր՝ հոբիթների բնակավայր։ Այնտեղ Բիլբոն պլանավորում էր նշել իր 111 և իր զարմիկ Ֆրոդոյի 33- ամյակը։ Խնջույքի ժամանակ նա դնում է մատանին և դառնում է անտեսանելի։ Վերադառնալով տուն՝ նա հանդիպում է Գենդալֆին, որը նրան ստիպում է մատանին հանձնել Ֆրոդոյին։ Բիլբոն մատանին տալիս է նրան և հեռանում է Շիրից։

Գենդալֆը Ֆրոդոյին ուղարկում է Ռիվենդել, որպեսզի էլֆերի արքա Էլրոնդը որոշի նրա ճակատագիրը։ Նրա հետ ուղևորվում է նաև իր այգեպանը՝ Սեմը։ Ճանապարհին նրանք տեսնում են, որ իրենց հետևում են նաև հոբիթներ Մերրին և Պիպինը։

Գենդալֆը գնում է Իզենգարդ՝ կախարդ Սարումանի մոտ, որտեղ պարզում է, որ նա անցել է Սաուրոնի կողմը։ Գենդալֆը հրաժարվում է միանալ նրան և գերվում է Սարումանի կողմից։

Վերջապես բոլորը հավաքվում են Ռիվենդելում՝ մեծ խորհրդի։ Էրլորնդը հայտարարում է, որ պետք է ոչնչացնել մատանին, և Ֆրոդոն ասում է, որն ինքը կանի դա։ Նրան խոստանում են ուղեկցել իր հոբիթ ընկերները, էլֆ Լեգոլասը՝ Լիխոլեսիեից, կախարդ Գենդալֆը, թզուկ Գիմլին՝ Էրեբորից և մարդիկ՝ Բոռոմիրը և Արագորնը։ Էլրոնդն այս խումբը կոչում է Մատանու եղբայրություն։ Շուտով խումբն ուղևորվում է դեպի Մորդոր՝ մատանին ոչնչացնելու նպատակով։

Սակայն եղբայրությունը շուտով քայքայվում է, երբ զոհվում է Բոռոմիրը, իսկ Մերրին և Պիպինը գերվում են։ Մատանու ճակատագիրը վստահվում է Ֆրոդոյին և Սեմին, որոնք միայնակ ուղևորվում են դեպի Մորդոր։

Remove ads

Ֆիլմի տարբերակներ

Գոյություն ունի ֆիլմի մի քանի տարբերակ, որոնք ունեն տարբեր տևողություն և մոնտաժ.

  1. Լայն տարածման տարբերակ - այս տարբերակը ցուցադրվել է կինոթատրոններում և հեռուստատեսությամբ, իսկ DVD տարբերակը թողարկվել է 2002 թվականի փետրվարին (տևողությունը՝ 2:58:12)[24]:
  2. Ռեժիսորական տարբերակ - VHS և DVD տարբերակները թողարկվել են 2002 թվականի նոյեմբերի 12-ին։ Այն ներառում է մոտ 30 րոպե նոր կադրեր, նոր երաժշտություն, նաև՝ 20 րոպեանոց նոր տիտրեր՝ ֆիլմի երկրպագուների համար (տևողությունը՝ 3:48:10)[25]:
Remove ads

Դերերում

Մանրամասն տեղեկատվություն Դերասան, Դեր ...
Remove ads

Ստեղծման ընթացք

Ոգեշնչման աղբյուրներ

Սցենարի վրա մեծ ազդեցություն ունեցավ գրքի նախորդ էկրանավորումը՝ անիմացիոն «Մատանիների տիրակալը»։ Այս երկու տարբերակներում կան բավականին շատ ընդհանուր կողմեր։ Ջեքսոնը խոստովանել է, որ հանդիսանում է այդ մուլտֆիլմի մեծ երկրպագուն։

Դերասանների ընտրություն

Դանիել Դեյ-Լուիսը հրաժարվեց Արագորնի դերից։ Այդ դերով սկսեց նկարահանվել Ստյուարդ Թաունսենդը, սակայն չորս օր նկարահանվելուց հետո Փիթերը վերցրեց նրանից այդ դերը՝ հասկանալով, որ նրա տարիքը դերին չի համապատասխանում։ Եվ դերը ստացավ Վիգգո Մորտենսենը։ Նախագծին մասնակցելուց հրաժարվեցին Էնթոնի Հոփքինսը և Քեյթ Ուինսլեթը։ Իսկ սկզբում Էլրոնդի դերի համար ընտրված էր հայտնի երաժիշտ Դեյվիդ Բոուին։ Ֆրոդոյի դերը փորձեց կատարել Ջեյք Ջիլլենհոլը[26]։

Նկարահանման ընթացք

Նկարահանումները տեղի են ունեցել Նոր Զելանդիայում, որտեղ բնությունը նման էր Միջերկրի բնությանը։ Եռագրության նկարահանումները Նոր Զելանդիային բերեցին ավելի քան 200 միլիոն դոլարի եկամուտ։Հոբիթոնի տեսքը ստանալու համար պահանջվեց մոտ մեկ տարի։ Ճարտարապետները հավասարեցրեցին խոտերի բարձրությունը՝ բաց թողնելով այնտեղ ոչխարների։ Հոբիթոնում կառուցվեցին 28 տարբեր հոբիթական տներ և 47 ծխնելույզներ։

Նկարահանումներն ընթանում էին միաժամանակ մի քանի վայրերում և մեկ օրում նկարահանվում էր 3-4 րոպե տևողությամբ նյութ (սովորական լիամետրաժ ֆիլմի նկարահանումների ժամանակ նկարահանվում է 2-2,5 րոպե տևողությամբ նյութ), իսկ ռեժիսորը հետևում էր նկարահանումներին արբանյակային հաղորդակցության միջոցով։ Այդ ամենի դժվարությունն այն էր նաև, որ որոշ վայրերում նկարահանումներ կատարելու համար անհրաժեշտ էր ուղղաթիռներ, քանի որ այնտեղ ճանապարհներ չկային։ Ամեն օր նախաճաշին անձնակազմը օգտագործում էր 1460 ձու։ Բիլբո Բեգինսի ծննդյան տոնին պետք է ներկա լիներւ 144 հոբիթ, սակայն տնտեսելու նպատակով նկարահանվեց միայն 100 հոբիթ։

Remove ads

Մրցանակներ և նոմինացիաներ

Մանրամասն տեղեկատվություն Պարգևներ և նոմինացիաներ, Ամսաթիվը ...
Remove ads

Հետաքրքիր փաստեր

  • Այն դերասանները, որոնք կատարում էին Մատանու եղբայրության անդամների դերերը, դաջվածքներ են արել էլֆական 9 թվի տեսքով։ Դաջվածք անել հրաժարվել է միայն Ջոն Ռիս Դևիսը։ Էլայջա Վուդի դաջվածքը փորի տակ է։ Շոն Ասթինը և Բիլլի Բոյդը իրենց դաջվածքներն արել են կոճերի վրա՝ ի հիշատակ հոբիթական ոտքերի, իսկ Դոմինիկ Մոնագանը՝ աջ ձեռքի վրա։ Օրլանդո Բլումի դաջվածքը նախաբազկի վրա է, որը երևում է Կարիբյան ծովի ծովահենները։ «Սև մարգարտի» անեծքը ֆիլմի կադրերից մեկում։ Յան Մաքկելենի և Շոն Բինի դաջվածքները թիակի վրա են։ Իսկ Վիգգո Մորտենսենի դաջվածքը ձախ թիակին է, որը երևում է նրա ֆիլմերից մեկում։
  • Երբեմն նկարահանումների ժամանակ ռեժիսոր Փիթեր Ջեքսոնը քնում էր ընդամենը 4 ժամ։
  • Նկարահանումների ժամանակ օգտագործվել է 1800 զույգ հոբիթական ոտք։ Բանն այն է, որ ամեն օր պատրաստում էին նոր ոտքեր նկարահանման համար։ Այն դերասանները, որոնք կատարում էին հոբիթների դեր, նկարահանման հրապարակ էին գալիս առավոտյան ժամը 5-ին, որպեսզի հասցնեին պատրաստել ոտքերը։ Այդ գործընթացը տևում էր ավելի քան 1 ժամ։ Այդ ոտքերով նրանք նույնիսկ չէին կարողանում նստել, քանի որ այն կարող էր շարքից դուրս գալ։
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads