Էնթոնի Հոփքինս

From Wikipedia, the free encyclopedia

Էնթոնի Հոփքինս
Remove ads

Էնթոնի Հոփքինս (անգլ.՝ Anthony Hopkins, դեկտեմբերի 31, 1937(1937-12-31)[1][2][3][…], Port Talbot, Ուելս[1]), կինոյի և թատրոնի, հեռուստատեսության բրիտանացի մեծ դերասան, ինչպես նաև նկարիչ և երգահան․ խաղացել է մոտ 120 ֆիլմում։ 1957 թվականին Ուելսի Արվեստի և Դրամայի Թագավորական քոլեջն ավարտելուց հետո, նա սովորում է Լոնդոնի Դրամատիկական ակադեմիայում, և այնուհետև Լորենս Օլիվերը նկատելով նրան՝ հրավիրում է խաղալ Ազգային Թագավորական Թատրոնում։ 1968 թվականին նա մտավ ֆիլմարվեստ նկարահանվելով «Առյուծը ձմռանը» ֆիլմում, Ռիչարդ 1-ինի դերում։

Արագ փաստեր Էնթոնի Հոփքինսանգլ.՝ Anthony Hopkins, Ծնվել է ...
Remove ads

Մրցանակներ

Ստանալով ԱՄՆ-ի քաղաքացիություն՝ 2000 թվականից բնակվում է ԱՄՆ-ում։ Օսկար մրցանակի դափնեկիր է Օսկար լավագույն դերասանի համար անվանակարգում «Գառնուկների լռությունը» ֆիլմի համար։ Ընդհանուր թվով ստացել է 40 կինոմրցանակ, ներկայացված է եղել ևս 37-ի, որոնց թվում պատվավոր Ոսկե Գլոբուս, 2 Էմմի (մրցանակ), 3 BAFTA, 1 Դավիդ դի Դոնատելլո մրցանակ և այլն։

Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 լավագույն դրական և բացասական հերոսների ցանկում «Գառնուկների լռությունը» ֆիլմում Էնթոնի Հոփքինսի մարմնավորած հերոս Հաննիբալ Լեկտորը 1-ին տեղում է որպես բացասական հերոս։

Remove ads

Ֆիլմագրություն

Առավել հայտնի է մարդասպան և կաննիբալ բժիշկ Հաննիբալ Լեկտորի կերպարով՝ «Գառնուկների լռությունը», «Հաննիբալ և «Կարմիր վիշապը» ֆիլմերում։ Մյուս նշանավոր ֆիլմերից են՝ «Առյուծը ձմռանը», «Մոգություն», «Մարդ փիղը», «Բրեմ Սթոքերի Դրակուլան», «Ստվերների երկիրը», «Աշնան լեգենդներ», «Նիքսոն», «Ամիսթադ», «Զորոյի դիմակը», «Ծանոթացեք՝ Ջո Բլեք» «Օգոստոս» և այլն։

Դերակատարումներ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...

Ռեժիսոր

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...

Սցենարիստ

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...

Պրոդյուսեր

Մանրամասն տեղեկատվություն Թիվ, Ֆիլմի անուն ...
Remove ads

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Loading related searches...

Wikiwand - on

Seamless Wikipedia browsing. On steroids.

Remove ads