Միան և սպիտակ առյուծը
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Միան և սպիտակ առյուծը»[2], Ջայլս դե Մայսթրայի 2018 թվականի ֆիլմն է։ Ֆիլմի աստղերն են Դանիա դե Վիլյերսը, Մելանիա Լորանթը և Լենգլի Քըրքուոթը։ Ֆիլմը հեռրձակվել է 2018 թվականի դեկտեմբերի 26-ին Ֆրանսիայում[3][4], իսկ 2019 թվականի ապրիլի 12ին Միացյալ Նահանգներում[5]։
Remove ads
Սյուժե
10-ամյա Միա Օուենի կյանքը գլխի վայր շրջվեց երբ իր ընտանիքը որոշեց հեռանալ Լոնդոնից և Աֆրիկայում տնօրինել առյուծների ֆերման։ Երբ Չարլի անունով մի գեղեցիկ սպիտակի առյուծ ծնվեց, Միան կրկին գտավ իր երջանկությունը՝ բարեկամական կապեր հաստատելով մեծացող ձագի հետ։
Երբ Չարլին դարձավ երեք տարեկան, Միայի կյանքը կրկին դուրս եկավ իր բնականոն հունից, երբ բացահայտեց իրեն հուզող հոր գաղտնիքը։ Խելագարվելած այն բանից, որ Չարլին կարող է վտանգի մեջ լինել, Միան որոշում է փրկել նրան։ Նա իր ընկերներից երկուսին ուղարկում է մի անհավատալի ճանապարհորդության, որպեսզի Հարավային Աֆրիկայի սավաննաներում փնտրեն մի այնպիսի ապաստարան, որտեղ Չարլին կարող էր ապրել ազատության մեջ։
Remove ads
Արտադրություն
Ֆիլմը կյանքի բերվեց ֆրանսիացի տնօրեն Ջայլզ դե Մայսթրայի կողմից։ Այս լայնածավալ արտադրանքը նկարահանվել է երեք տավա ընթացքում, որպեսզի սկսնակ դերասաններ Դանիա դե Վիլյերը և Ռյան Մաք Լենոնը կարողանան իրական շփում հաստատել առյուծի և ֆիլմում նկարահանվող տարբեր կենդանիների հետ։ Դերասանների և կենդանիների միջև տեսարանները իրական են և կախված չեն CGI-ից[6][7][8]։ Մելանի Լորենը, Լանգլեյ Կրիկվոուդը, Բրանդոն Աուրեթը և Լիլյան Դյուբը նույնպես աստղեր են։
Քեվին Ռիչարդսոնը, ով առյուծի փորձագետ է, հայտնի որպես «Առյուծի շշուկ»։ Նա վերահսկում էր ընթացող արտադրանքի ամբողջ գործընթացը և անվտանգության ապահովումը երեխաների և կենդանիների միջև ընդհանուր շփման ընթացքում[6]։
Ֆիլմը հիմնված է դե Մեյսթրեի կնոջ՝ Փրուն դե Մեյսթրեի Հարավային Աֆրիկայի առյուծների բազմացման ֆերմա այցելելուց հետո գրված իրական պատմության վրա։ Սցենարը գրվել է Փրուն դե Մեյսթրեի և Վիլյամ Դեյվիսի կողմից։ Ֆիլմը համատեղ արտադրվել է Studiocanal-ի, M6 Films-ի, Film Afrika-ի և Pandora film-ի կողմից և համատեղ ստեղծվել է Canal+-ի, Cine+-ի, M6-ի, W9-ի և Film-und Medienstiftung NRW-ի հետ՝ համագործակցելով Քեվին Ռիչարդսոնի հետ։ «Միան և Սպիտակ առյուծը»[9] ֆիլմը ԱՄՆ-ի կինոթատրոններում ցուցադրվել է 2019 թվականի ապրիլի 12-ին[5]։
Remove ads
Դերերում
- Դանիա դե Վիլերս - Միա Օուեն
- Մելանի Լորեն - Ալիսա Օուեն
- Լանգլի Քիրկվուդ - Ջոն Օուեն
- Ռայն Մեք Լենան - Միկա Օուեն
- Լիոնել Նյուտոն - Քեյվին
- Լիլիան Դյուբ - Ջոդի
- Բրանդոն Աուրեթ - Դիրկ
Ընդունելություն
Տոմսարկղ
«Միան և սպիտակ առյուծը»[6] համարվում է 2019 թվականի ամենահայտնի ֆրանսիական ֆիլմը Ֆրանսիայում՝ հաշվի առնելով մոտ 2,43 միլիոն հադիսատես աշխարհի շուրջ 25 երկրներում (13 միլիոն եվրոյի գրասենյակի եկամուտները), այդ թվում 900,000 ընդունելություն Իտալիայում (€5.62 միլիոն) և 264,000 Կոլումբիայում (€625,000)։
Քննադատություն
Հիմնվելով Rotten Tomatoes-ի ամփոփման վրա՝ ֆիլմի վարկանիշը 85 % է, միջին հաշվով գնահատականը կազմում է 6.92/10[10]։ Metacritic-ը ֆիլմը գնահատել է միշին հաշվով 100-ից 52, հիմնվելով 6 քննադատների կարծիքների վրա, նշելով «միջին կամ խառը տեսություններ»[11]։
Remove ads
Ծանոթագրություններ
Արտաքին հղումներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads