Ջումանջի։ Նոր մակարդակ
From Wikipedia, the free encyclopedia
Remove ads
«Ջումանջի. Նոր մակարդակ»[7] (անգլ.՝ Jumanji: The Next Level[8]), ռեժիսոր Ջեյք Քեզդանի ամերիկյան արկածային ֆիլմ, Ջումանջի։ Ջունգլիների կանչը ֆիլմի շարունակությունը և Ջումանջի ֆրանշիզայի երրորդ մասը։ Իրենց դերերը մարմնավորում են Դուեյն Ջոնսոնը, Քևին Հարթը, Ջեք Բլեքը, Քարեն Գիլանը, Նիք Ջոնասը, Սեր Դարիուս Բլենը, Մեդիսոն Այսմենը, Մորգան Թյորները և Ալեքս Վուլֆը։
Ֆիլմի պրեմիերան ասիական երկրներում տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբերի 5-ին, ԱՄՆ-ում`դեկտեմբերի 13-ին[9], Ռուսաստանում` դեկտեմբերի 12-ին։
Remove ads
Սյուժե
Նախորդ ֆիլմի վերջնամասում Սպենսերը՝ իր ընկերներից գաղտնի պահպանել էր Ջումանջի տեսախաղի ոչնչացված ֆրագմենտները և իր պապիկի նկուղում աշխատել էր քարթիջի նորոգման վրա։ Սպենսերի ընկերները գալիս են նրա մոտ և հայտնաբերում, որ իրենց ընկերն անհետացել է, իսկ խաղը սկսվել։ Երեխաները որոշում են նորից մտնել Ջումանջի, որ օգնեն նրան։ Սպենսերի պապիկը, Էդդին և իր ընկերը` Մայլո Ջոկերը ձայներ են լսում և նույնպես պատահաբար մտնում խաղի մեջ։ Պատանիները պետք է օգնեն Էդդիին և Մայլոյին սովորել իրենց՝ խաղի ներքին կերպարներին, օգնեն գտնել Սպենսերին և նորից փախչեն Ջումանջիից։
Remove ads
Դերերում
- Դուեյն Ջոնսոն՝ բժիշկ Սմոլդեր Բրեյվեսթոուն, Էդդիի կերպարը, Սպենսերի նախկին կերպարը. ուժեղ, իր ուժերին վստահ հնագետ և հետազոտող, ինչպես նաև խմբի առաջնորդ[10]։
- Դենի Դե Վիտո՝ Էդդի Գիլպին, Սպենսերի քմահաճ և տարօրինակ պապիկը[11]։
- Ջեք Բլեք՝ պրոֆեսոր Շելդոն «Շելլի» Օբերոն, Ֆրիդջի կերպարը, Բեթանիի նախկին կերպարը. գաղտնագիր, քարտեզագիր, հնագետ և հնէաբան[10]։
- Սըր Դարիուս Բլեյն` Էնթոնի «Ֆրիջ» Ջոնսոն, ֆուտբոլիստ Բրանտֆորդի միջին դպրոցից, ով ավելի շատ մտածում է ֆուտբոլի, քան ուսման մասին[12]։
- Քևին Հարթ`Ֆրանկլին «Մոս» Ֆինբար, Մայլոյի կերպարը, Ֆրիդջի նախկին կերպարը. ցածր հասակով կենդանաբան և զինակիր[10]։
- Դենի Գլովեր`Մայլո Ուոքեր, Էդդիի ընկերը[13]։
- Քարեն Գիլան`Ռուբի Ռաունդհաուս, Մարտայի կերպարը. մարտարվեստների վարպետ և «պարող մարտիկ»[14]։
- Մորգան Թյորներ՝ Մարտա Քելլի, ամաչկոտ ինտելեկտուալ աղջին Բրանտֆորդի միջին դպրոցից։ Ունի ռոմանտիկ հարաբերություններ Սպենսերի հետ[15]։
- Նիք Ջոնաս՝ Ջեֆերսոն «Հիդրոինքնաթիռ (Հիդրոպլան)» Մակդոն, Ալեքս Վրիկի կերպարը. ինքնաթիռի երիտասարդ օդաչու, ով մնում էր ջունգլիներում գտնվող տանը, որը պատրաստել էր նախկին խաղացող Ալան Փերիշը՝ խաղում իր փորձությունն անցնելու ժամանակ[10]։
- Քոլին Հենքս`Ալեքս Վրիկ, երեխաներ ունեցող ամուսացած տղամարդ, ով լինելով պատանի՝ բազմաթիվ տարներ անց էր կացրել Ջումանջի վիդեոխաղում, մինչև նրան չէին փրկել և նա չէր վերադարձել իր ժամանակներ[16]։
- Ակվաֆինա՝ Մին Ֆլիտվուդ[14]
- Ալեքս Վուլֆ`Սպենսեր Գիլին, Բրանտֆորդ միջին դպրոցի աշակերտ։ Խաղում նրա փորձը օգնեց նրան հաղթահարել անհանգստությունն ու պանֆոբիան և իր մեջ զարգացնել ինքնավստահությունը։ Սպենսերին ձգեց խաղը, և նրա ընկերները, պապիկը և պապիկի ընկերը փորձում են նրան օգնել[15]։
- Մեդիսոն Այսմեն` Բեթանի Ուոքեր, գեղեցիկ, հանրահայտ և եսակենտրոն աղջիկ, որի փորձը խաղում ստիպեց նրան ավելի շատ հոգ տանել ուրիշների մասին[15].
- Ռիզ Դարբի՝ Նայջըլ Բիլլինգսլի, ուղեկցորդ խաղի մեջ[17]։
- Մասսի Ֆուրլան` Ռենալդո
- Դաիա Ռամիրեզ[18]։
Remove ads
Ստեղծում
Նկարահանումները տեղի են ունեցել 2019 թվականի հունվարի 21-ից մայիսի 11-ին Ալբերտայում (Fortress Mountain լեռնադահուկային առողջարան), Ատլանտայում, Կալգարիում և Հավայան կղզիներում[19][20][21] Դուեյնի հոնորարը կազմել է 23,5 միլիոն դոլար[22]։
Ցուցադրություն
2018 թվականի հունվարին հայտարարվել է, որ ֆիլմը թողարկվելու է 2019 թվականի Սուրբ ծննդին[12]։ Հունիսի հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի պրեմիերան լինելու է 2019 թվականի դեկտեմբերի 13-ին[9].
Առաջին թրեյլերը ցուցադրվել է 2019 թվականի հուլիսի 1-ին[23]։
Դրամարկղային հավաքներ
ԱՄՆ-ում և Կանադայում Ջումանջի։ Նոր մակարդակ ֆիլմը կթողարկվի միևնույն շաբաթվա մեջ՝ Ռիչարդ Ջյուելի գործ և Սև Սուրբ ծնունդ ֆիլմերի հետ միասին։ Դեբյուտային արձակուրդում նրան կանխատեսում էին հավաքներ 40 միլիոն դոլարի չափով[24]։
Remove ads
Ծանոթագրություներ
Wikiwand - on
Seamless Wikipedia browsing. On steroids.
Remove ads