Ադըղեական լեզուներ
From Wikipedia, the free encyclopedia
Ադըղեական լեզուներ, ադիգական լեզուներ, ադիգեական լեզուներ, չերքեզական լեզուներ, երբեմն այսպես են կոչվում ադիգերենն ու կաբարդա-չերքեզերենը, որոնք իրար խիստ մոտ լեզուներ են[1]։ Ադիգերենն ունի կես միլիոն, իսկ կաբարդա-չերքեզերենը՝ մեկ միլիոն խոսող։ Խոսակցական լեզվում, սակայն այս երկու լեզուները խառնվում են՝ կազմելով տարբեր բարբառներ։ Ադըղեական լեզուների ամենահին նմուշները արաբական գրով են և դրանց հեղինակն է 17-րդ դարի թուրք ճանապարհորդ Էվլիյա Չելեբին[2]։
Արագ փաստեր Ադըղեական լեզուներ, Տեսակ ...
Ադըղեական լեզուներ | |
---|---|
Տեսակ | լեզվաընտանիք |
Ենթադաս | աբխազա-ադըղեական լեզուներ |
Երկրներ | Հյուսիսային Կովկաս |
Դասակարգում | Ադըղեական լեզուներ
|
Գրերի համակարգ | կյուրեղագիր |
Ադըղեական լեզուներ |
Փակել