From Wikipedia, the free encyclopedia
Նիլս Ադոլֆ Էրիկ Նորդենշելդ (շվեդ.՝ Nils Adolf Erik Nordenskiöld, նոյեմբերի 18, 1832[1][2][3][…], Հելսինկի, Ֆինլանդիայի մեծ իշխանություն, Ռուսական կայսրություն[1][2][4][…] - օգոստոսի 12, 1901[1][5][6][…], Dalbyö gård, Տրոսա քաղաքապետարան, Սյոդերմանլանդ, Շվեդիա[5][4]), շվեդ երկրաբան, աշխարհագրագետ, ծովագնաց, Արկտիկայի հետազոտող։
Նորդենշելդը ծնվել է 1832 թվականի նոյեմբերի 18-ին Հելսինկիում։ 1849-1853 թվականներին սովորել է Հելսինկիի համալսարանում։ Այնտեղ ուսումնասիրել է մաթեմատիկա և երկրաբանություն, ինչպես նաև, ավելի շատ ինքնուրույն, քիմիա և հանքաբանություն։
1861 թվականին մասնակացել է Օտտո Տորելի կազմակերպած շվեդական արշավախմբին դեպի Շպիցբերգեն։
Եղել է Շվեդիայի ԳԱ անդամ, Պետերբուրգի ԳԱ թղթակից անդամ (1879 թվականից), Ռուսական աշխարհագրական ընկերության պատվավոր անդամ։ Մասնակցել է արկտիկական մի քանի արշավախմբերի աշխատանքներին։ 1870 թվականի և 1883 թվականին ղեկավարել է Շվեդիայի Գրենլանդական արշավախմբերը։ 1875—1876 թվականներին Շվեդիայից նավարկել է Ենիսեյի գետաբերանը, ղեկավարել գիտական աշխատանքները։ 1878—1879 թվականներին Նորդենշելդը «Վեգա» շոգենավով առաջին անգամ մեկ ձմեռումով անցել է Հյուսիսային ծովային ուղին, շրջանցել Եվրասիան և Սուեզի ջրանցքով վերադարձել Շվեդիա։ Նորդենշելդի անունով են կոչվել կղզեխումբ Կարայի ծովում, հրվանդան և ծոց Նոր երկրում, հրվանդան և սառցադաշտ Գրենլանդիայում, գետ Կանադայում։
1863 թվականին Նորդենշելդը ամուսնացել է Աննա Մարիա Մաներհայմի հետ։ Նրա որդիները՝ Գուստավը և Էրլանդը, շատ են ճանապարհորդել և պատմության մեջ են մտել, որպես մինչկոլումբոսյան Ամերիկայի մեծ հետազոտողներ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.