Ադոլֆ Այվոն ( ֆր.՝ Adolphe Yvon, փետրվարի 12, 1817(1817-02-12), հունվարի 30, 1817(1817-01-30)[1][2][3] կամ փետրվարի 1, 1817(1817-02-01), Eschviller, Մոզել[4] - սեպտեմբերի 11, 1893(1893-09-11)[5][1][2][…], Փարիզի 16-րդ շրջան, Փարիզ, Ֆրանսիա[6]), ֆրանսիացի նկարիչ, հայտնի է Նապոլեոնյան պատերազմների տեսարաններ պատկերող իր կտավներով։

Արագ փաստեր Ադոլֆ Իվոնֆր.՝ Adolphe Yvon, Ծնվել է ...
Փակել

Կենսագրություն

Այվոնը դասեր է վերցրել Պոլ Դելարոշից, հայտնի է դարձել Երկրորդ կայսրության ժամանակաշրջանում, ինչից հետո ավարտել է իր` դասախոսի գործունեությունը։ Հետագայում Նապոլեոն III-ը հիացել է նրա ճակատամարտերի տեսարաններով։ Այվոնը հայտնի է դարձել Նապոլեոնի կատարած արշավանքների արդյունքում տեղի ունեցած կոտորածները պատկերող տեսարաններով։ Այվոնը 1867 թվականին դարձել է Պատվո լեգեոնի շքանշանակակիր և հաջորդ տարում նկարել է Նապոլեոն III-ի նկարը։ Այվոնը հայտնի է եղել որպես նկարչության առաջատար ուսուցիչ Գեղեցիկ արվեստների դպրոցում։ Նրա աշակերտների շարքերում եղել են նաև ամերիկացիներ, ինչպիսիք են Քրիստին Շյուսելը, Ալֆրեդ Տոմպիսոնը, Վիլյամ Սարտեյնը և Ջուլիան Ալդեն Վեյրը։ Վերջինս 1874 թվականին Այվոնի հետ դասեր է վերցրել բաց երկնքի տակ։ Այվոնը ստեղծել է էսքիզային կոմպոզիցիաներ իր աշակերտների համար, օրինակ «Հուլիոս Կեսարի սպանությունը», որի համար նա ճշտել է մանրամասները. «Կեսարը բռնում է նրա գլուխը և նետում է նրան Պոմպեոսի արձանի առջև և նա սկսում է լողալ արյան մեջ»։ Ամերիկացի կոլեկցիոներ Ալեքսանդր Ստյուրանը 1870 թվականին հանձնարարում է Այվոնին նկարել «Հյուսիսի ու Հարավի հաշտեցումը» նկարը։ Նրա «Նախագահ Կարնոյի նկարը» հայտնվել է Կոլումբոսյան համաշխարհային ցուցահանդեսում 1893 թվականին։ Նրա աշակերտներից է եղել Խոսե Խուլիո դե Սոուզ Պինտուն։

Պատկերասրահ

  • Կուլիկովսկայան պատերազմ

Մատենագրություն

  • Итон, Д. Кади, Справочник по современной французской живописи. Нью-Йорк: Dodd, Mead and Co., 1909, с. 284;
  • Тьерри, A, «Адольф Ивон: Воспоминание о военных художника.» Ревю де Д’Монд 71 (1933): 844—873;
  • Хейзер, Е., Адольф Ивон, 1817—1893, и его семья: биографии. Саргемин, 1974;
  • Трапп, Франк, «Адольф Ивон» в От Моне до Сезанна: Конец XIX века французские художники. Большой художественный словарь. Лондон: Макмиллан, 2000, сс. 421—422.

Ծանոթագրություններ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.