From Wikipedia, the free encyclopedia
Աթենքի գեղարվեստի դպրոց (հուն․՝ Ανωτάτη Σχολή Καλών Τεχνών), գեղարվեստի առաջատար բարձրագույն դպրոց Հունաստանում։
Տեսակ | գեղարվեստի ակադեմիա և բարձրագույն ուսումնական հաստատություն |
---|---|
Հիմնադրված է | հունվարի 12, 1837 և 1837[2] |
Անդամակցություն | Greek Universities Network?[3] |
Երկիր | Հունաստան |
Տեղագրություն | Աթենք |
Կայք | asfa.gr(անգլ.) |
Աթենքի գեղարվեստի դպրոցը հիմնադրվել է 1837 թվականի հունվարի 12-ին։ Ի սկզբանե ունեցել է երեք բաժին` արհեստների դպրոց, արդյունաբերական արհեստների դպրոց և գեղարվեստի դպրոց[4]։
Երրորդ բաժինը համարվում է ներկայիս գեղարվեստի դպրոցի հենքը և որպես առօրյա դպրոց սկսել է գործել 1840 թվականից։ Այս բաժնում դասավանդել են գեղանկարչություն, քանդակագործություն, ճարտարապետություն, վիմագրություն, փայտի փորագրություն, երկրաչափություն և քարտեզագրություն։ Նույն տարում դքսուհին Սոֆի դե Մարբուան, ով ապրել էր Հունաստանում, աջակցել է դպրոցի արդիականացմանը։ Նա դպրոցական ծրագիրը հարստացրել է նկարչական նոր դասընթացներով, հրավիրել է Դոմինիկ Էնգրի աշակերտ ֆրանսիացի նկարիչ Բոնիրոտին դասավանդելու յուղանկարի դասընթացներ։ Բոնիրոտին դպրոցում դասավանդել է մինչև 1843 թվականը։
1843 թվականին թագավորական հրամանագրով գեղարվեստի դպրոցը դառնում է հնգամյա ուսումնառության ծրագրով բարձրագույն դպրոց։ 1844-1862 թվականներին ուսումնական ծրագիրն իր վրա է կրել Եվրոպայի գեղարվեստի ակադեմիաների նեոդասականություն ուսուցանվող ազդեցությունը։ Այս շրջանի որոշ ուսանողներ դարձել են դպրոցի ուսուցիչներ։ Նրանցից էին՝ Նիկոլաոս Գիզիսը, Նիկիֆորոս Լիտրասը։ 1872 թվականին, Գերոգիոս Ավերոֆի նվիրատվությունից հետո, Պատիսոն պողոտայում կառուցվեց նոր շենք, որը հետագայում դարձավ Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան։
1910 թվականին ֆակուլտետն անկախություն ձեռք բերեց Ազգային տեխնիկական համալսարանից։ Նույն տարում առաջին անգամ կանայք ընդունվեցին գեղարվեստի դպրոց։ 1923 թվականին դպրոցի տնօրեն Նիկոլաոս Լիտրասը վերակազմակերպեց սեմինարներ և նպաստեց դպրոցում նկարչության նոր ոճերի ուսուցման համար։ 1930 թվականին Հունաստանի կրթության նախարար Գեորգիոս Պապանդրեուն ամբողջությամբ վերափոխեց հին դպրոցը, և այն ստացավ ներկայիս անվանումը՝ Ανώτατη Σχολή Καλών Τεχνών։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.