քաղաքական գործիչ From Wikipedia, the free encyclopedia
Ստոպանի Ալեքսանդր Սիարոֆանովիչ (հոկտեմբերի 21, 1871, Usolye-Sibirskoye, Irkutsky Uyezd, Իրկուտսկի նահանգ, Արևելյան Սիբիրյան ընդհանուր կառավարություն, Ռուսական կայսրություն - հոկտեմբերի 23, 1932[1], Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կուսակցական և պետական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1893 թվականից։
Ուշադրություն, այս հոդվածը կամ դրա բաժինը փոխադրված է Հայկական սովետական հանրագիտարանից։ Քանի որ հոդվածի ստեղծման համար օգտագործվել են խորհրդային աղբյուրներ, այն կարող է շարադրված լինել խորհրդային գաղափարախոսության տեսանկյունից և հակասել Վիքիպեդիայի չեզոք տեսակետի հիմնարար սկզբունքին։ |
Ալեքսանդր Սիարոֆանովիչ Ստոպանի | |
---|---|
Ծնվել է | 1871 |
Ծննդավայր | գյուղ Ուսալե |
Մահացել է | 1932 |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կրեմլի պատի պանթեոն |
Ազգություն | ռուս |
Կրթություն | Դեմիդովոյի իրավաբանական լիցեյ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | All-Union Society of Old Bolsheviks? |
Սովորել է Կազանի համալսարանում և Յարոսլավլի իրավաբանական լիցեյում, եղել է խորհրդա-դեմոկրատական խմբակի անդամ։ Եղել է «Իսկրա»-ի գործակալ, աշխատել «Հյուսիսային բանվորական միությունում»։ ՌՍԴԲԿ 2-րդ համագումարի (1903) հրավիրման կազմակերպական կոմիտեի անդամ, ՌՍԴԲԿ 2-րդ և 5-րդ համագումարների պատգամավոր։ Կուսակցական, հեղափոխական աշխատանք է կատարել Կոստրոմայում (1905-1907), Բաքվում (1908 թվականից), բազմիցս ձերբակալվել է։ 1917 թվականի Հոկտեմբերյան օրերին աշխատել է Սմոլնիում՝ պարենահանձնաժողովում։ 1918-1920 թվականներին եղել է Աշխատանքի ժողկոմատի կոլեգիայի, Հյուսիս-Կովկասյան հեղկոմի անդամ, Աշխատանքի ժողկոմի և ՀԱՍԿխ-ի լիազորը Կովկասում։ 1921 - 1922 թվականներին՝ Կովկասյան աշխատանքային բանակի Ռազմհեղխորհրդի անդամ։ 1922 թվականից աշխատել է Աշխատանքի ժողկոմատում, միաժամանակ եղել է ՌՍՖՍՀ Գերագույն դատարանի անդամ, 1924-1929 թվականներին՝ ՌՍՖՍՀ դատախազ աշխատանքային գործերով։ 1930-1932 թվականներին՝ հին բոլշևիկների համամիութենական ընկերության նախագահի տեղակալ։ Հեղափոխական շարժման պատմությանը, տնտեսական վիճակագրությանը նվիրված աշխատությունների հեղինակ է։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմլի պատի մոտ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.