Ալ-Համբրա
From Wikipedia, the free encyclopedia
Ալ-Համբրա (իսպաներեն` Alhambra Ալ-Համբրա, արաբ․՝ الْقَلْعَةُ ٱلْحَمْرَاءُ, ալ-Քալ'աթ ալ-Համրա, նշ.` «կարմիր ամրոց»), Իսպանիայի հարավում գտնվող Գրանադա քաղաքի արևելյան մասում տեղակայված ճարտարապետա-պարկային համալիր։ 889 թվականանին հին հռոմեական ամրությունների ավերակների վրա այն ի սկզբանե կառուցվել էր որպես փոքրիկ ամրոց և երկար ժամանակ անուշադրության էր մատնված։ 13-րդ դարի կեսերին, Նասրիների արքայատոհմի, Գրանադայի ամիրայության գահակալ Մուհամեդ I-ի օրոք ամրոցը վերակառուցվեց։ Նրա օրոք Գրանադան դարձել էր Իբերյան թերաղզու մուսուլմանական տիրույթների (Գրանադայի էմիրություն) մայրաքաղաք, իսկ Ալհամբրան՝ նրանց կառավարական նստավայրը (պահպանված պալատները հիմնականում պատկանում են 14-րդ դարին)։ 1333 թվականին Յուսուֆ I սուլթանի օրոք Ալ-Համբրան վերածվել էր թագավորական պալատի[1]։ Ռեկոնկիստայի ավարտից հետո՝ 1492 թվականին, Ալ-Համբրան դարձավ Իզաբելլա I-ի և Ֆերդինանդ II-ի թագավորական նստավայրը, իսկ պալատները մասամբ վերածվեցին Վերածննդի ոճի։ Աշտարակներով և բերդապարիսպներով պաշտպանված այս հսկայական համալիրի մեջ մտնում էին նաև բազմաթիվ մզկիթներ, բնակելի տներ, բաղնիքներ, զբոսայգիներ, գերեզմանոց։ Ներկայումս Ալհամբրան իսլամական ճարտարապետության թանգարան է։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ալ-Համբրա, Խեներալիֆեն և Ալբայսինը Գրանադայում | |
Alhambra, Generalife and Albayzín, Granada* | |
---|---|
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն | |
Երկիր | Իսպանիա |
Տիպ | Մշակութային |
Չափանիշներ | I, III, IV |
Ցանկ | ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ |
Աշխարհամաս** | Եվրոպա |
Ընդգրկման պատմություն | |
Ընդգրկում | 1984 (8 նստաշրջան) |
Համար | 314 |
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում ** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման | |
Համաշխարհային ժառանգություն |
Ալհամբրան կառուցել են արաբ ճարտարապետները, քանի որ մավրական մշակույթի ներկայացուցիչները ցանկանում էին արևոտ Գրանադայի տարածքում ունենալ հարազատ հողի մի մասնիկը։ Այդպիսով, ստվերաշատ այգիների մեջ առաջացել է Ալհամբրան՝ էմիրների վարչակենտրոնը և նստավայրը։