From Wikipedia, the free encyclopedia
Ալֆրեդ Գոֆ (անգլ.՝ Alfred Gough, օգոստոսի 22, 1967[1], Leonardtown, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի սցենարիստ, կինոյի և հեռուստատեսության պրոդյուսեր։
Ալֆրեդ Գոֆ անգլ.՝ Alfred Gough | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 22, 1967[1] (56 տարեկան) |
Ծննդավայր | Leonardtown, Մերիլենդ, ԱՄՆ |
Կրթություն | Ամերիկյան կաթոլիկ համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարան, Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի կինեմատոգրաֆիական արվեստի դպրոց և St. Mary's Ryken High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտացում | սցենարիստ, կինոպրոդյուսեր, գործադիր պրոդյուսեր և հեռուստատեսային պրոդյուսեր |
IMDb | ID ID 0332184 |
Ալֆրեդ երրորդ Գոֆը ծնվել է 1967 թվականի օգոստոսի 22-ին Լեոնարդթաունում[en] (Մերիլենդ, ԱՄՆ)։ 1985 թվականին ավարտել է հայրենի քաղաքի St. Mary's Ryken ավագ դպրոցը, իսկ 1989 թվականին Վաշինգտոնի Ամերիկյան կաթոլիկ համալսարանը։ Ուսումն ավարտելուց հետո Գոֆը հեռանում է Կալիֆորնիայից։ Երիտասարդ Կալիֆորնիայի համալսարանում նա հաճախ այցելում էր պրոդյուսերական դասընթացների։ Այնտեղ նա ծանոթանում է բրիտանացի սցենարիստ և պրոդյուսեր Միլար Մայլսի հետ։ Կալիֆորնիայում սովորելու տարիներին, նրանք գրում են «Մանգո» ծրագրի սցենարը, ըստ որի ոստիկանները տառապում էին կենդանիների մազի ալերգիայից։ Աշխատանքի արդյունքում կուտակված 400 000 դոլարով նրանք գնում են New Line Cinema ստուդիան։ Ֆիլմը այդ սցենարով չի հաջողվում նկարահանել, սակայն Գոֆն ու Միլլարը ձեռք են բերում մեծ ճանաչում։ Նրանց ընկերությունը շարունակվում է, Գոֆը և Միլլարը սկսում են միասին աշխատել բազմաբնույթ նախագծերի վրա, դրանցից ամենահայտնին «Սմոլվիլյայի գաղտնիքներն» է (2001-2011)։ Հետագայում սցենարիստները հիմնադրում են սեփական Millar/Gough Ink ընկերությունը[2]։
Որպես սցենարիստ Գոֆը ճանաչվեց 1996 թվականից, իսկ որպես պրոդյուսեր 1998 թվականից։ 2017 թվականի դրությամբ նա ուներ 22 ֆիլմ և սերիալ, որոնցում նա եղել է սցենարիստ և 12 ֆիլմ, որտեղ նա հանդես է եկել որպես պրոդյուսեր։
2008 թվականին Գոֆն ու Միլարը միասին հեռանում են «Սմոլվիլյայի գաղտնիքներ» նախագծից, հայց ներկայացնելով The WB Television Network-ի դեմ։ Հայցվորները պնդում էին, որ ստուդիան տարբեր մանիպուլացիաների ճանապարհին, չի վճարել իր տարիների աշխատանքի դիմաց և[3], The WB Television Network նրանից պահանջում էին 100 միլիոն դոլարի փոխհատուցում։ 2013 թվականի մայիսին դատարանը վերջնական դատավճիռ է կայացնում, որը լինում է ի օգուտ սցենարիստների[4]։ Համաձայն լինելով պայմանագրի կետերին, Գոֆն ու Միլարը շարունակում են մնալ նախագծի տիտրերում մինչև 2011 թվականի վերջը, փաստացիորեն 2008 թվականից ոչ մի ներդրում չունենալով «Սմոլվիլյայի գաղտնիքները» ծրագրում[5]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.