Ակվամենը (անգլ.՝ Aquaman), «DC Comics»-ի սուպերհերոսն է, որը ստեղծվել է Փոլ Նորիսի և Մորտ Վայզինգերի կողմից։ Այն իր դեբյուտն է կատարել «More Fun Comics»-ի 73-րդ համարում (նոյեմբեր, 1941)[2]։
Արագ փաստեր Ակվամեն, Հրատարակման պատմություն ...
Ակվամեն
|
---|
|
Հրատարակման պատմություն |
---|
Հրատարակիչ | DC Comics |
---|
Դեբյուտ | More Fun Comics # 73 (նոյեմբեր, 1941 թվական) |
---|
Հեղինակ | Մորթ Վայզինգեր Փոլ Նորրիս |
---|
Դերակատար / Ձայն | Ջեյսոն Մամոա, Ֆիլ Լամար, Ջասթին Հարթլի, Ալան Ռիտչսոն, Մարվին Միլլեր, Նորման Էլդեն, William Callaway?, Միգել Ֆերեր, Scott Rummell?, Ջոն Դի Մագիո, Էրիկ Բաուզա, Ջոշ Քիթոն, Քերի Էլվես, Liam O'Brien?, Մեթյու Մաքենդրի Լանթեր և Դի Բրեդլի Բեյքեր |
---|
Աշխարհ | DC Universe |
---|
Ներկայացրած է | Սմոլվիլի գաղտնիքը, Արդարության լիգա։ Առանց սահմանների, Aquaman?, Բեթմենն ընդդեմ Սուպերմենի։ Արդարության արշալույսին, Արդարության լիգա, Ակվամեն, More Fun Comics?, The Superman/Aquaman Hour of Adventure?, Սուպեր ընկերներ, Superman: The Animated Series?, Արդարության լիգա, Բեթմեն։ Խիզախ ու քաջ, Երիտասարդ արդարություն, Mad?, Justice League Action?, Արդարության լիգա։ Նոր սահման, Արդարության լիգա։ Ճգնաժամ երկու աշխարհներում, Արդարության Լիգա. Կոնֆլիկտի աղբյուրի պարադոքս, Արդարության լիգա։ Ժամանակի ծուղակում, Justice League: Throne of Atlantis?, Scooby-Doo! & Batman: The Brave and the Bold?, The Death of Superman?, Justice League Task Force?, Aquaman: Battle for Atlantis?, Justice League Heroes?, Mortal Kombat vs. DC Universe?, Batman: The Brave and the Bold – The Videogame?, DC Universe Online, Infinite Crisis?, Lego Batman 2: DC Super Heroes, LEGO Batman 3:Beyond Gotham, Lego Dimensions?, Injustice: Gods Among Us? և Injustice 2 |
---|
Անձնական տվյալներ |
---|
Դիրքորոշում | Բարի |
---|
Կեղծանուններ | Իխտիանդր, յոթ ծովերի տիրակալ, խորությունների բնակիչ, ծովային հրաշք |
---|
Տեսակ | կոմիքսների կերպար, անիմացիոն կերպար, հեռուստատեսային կերպար, կինոհերոս և fictional human hybrid? |
---|
Հասակ | 197 սմ |
---|
Քաշ | 100 կգ |
---|
Մազերի գույն | շիկահեր |
---|
Աչքերի գույն | երկնագույն |
---|
Ծննդավայր | Ատլանտիս |
---|
Բնակավայր | Ատլանտիդա (կոմիքս) |
---|
Սեռ | արական |
---|
Քաղաքացիություն | Ատլանտիդա (կոմիքս) և ԱՄՆ |
---|
Զբաղմունք | սուպերհերոս, lighthouse keeper և կառավարիչ |
---|
Ընտանեկան կարգավիճակ | Ամուսնացած |
---|
Ամուսին | Mera?[1] |
---|
Ծնողներ | հայր՝ Tom Curry?, մայր՝ Atlanna? |
---|
Թիմեր և կազմակերպություններ |
---|
Արդարության Լիգա |
Դաշնակիցներ |
---|
Ակվալեդ, Ակվագըրլ, Մերա, Գարթ, Բեթմեն, Սուպերմեն, Հրաշք կին, Ֆլեշ |
Թշնամիներ |
---|
Սև Մանտա, Շնաձկների քագավոր, Օվկիանոսի տիրակալ |
Հատուկ ուժեր և ունակություններ |
---|
գերմարդկային ուժ, գերմարդկային դիմացկություն, waterbreathing? և գերմարդկային ճարպկություն / ռեֆլեքսներ |
Կայք |
---|
dccomics.com/characters/aquaman(անգլ.) |
Փակել
Ակվամենը կարողանում է շնչել ջրի տակ, հեռազգացությամբ հաղորդակցվել և ղեկավարել ծովային կյանքի բոլոր ձևերը, ինչպես նաև մեծ արագությամբ լողալ։ Նաև նա տիրապետում է գերմարդկային ուժի, արագության, դիմացկունության և երկարակեցության։ Այդ ամենը նրա մարմնի օվկիանոսային խորությունների բարձր ճնշումներին դիմադրելու ադապտացիայի արդյունքն է։
Կոմիքսների ոսկեդարի և արծաթե դարի ընթացքում Ակվամենը նշանակալի չէր, սակայն հիմնական հերոս էր, ով հայտնվում էր կոմիքսների երկրորդական պատմություններում, որտեղ գլխավոր հերոսներն այլ կերպարներ էին։ Ինչպես մի քանի սուպերհերոսներից մեկը, որը DC Comics-ի հրատարակչությունում է հայտնվել 1950-ական թվականների վերջերից, նա Ամերիկայի Արդարության Լիգայի անդամ էր, ինչն ապահովում էր կերպարի հետագա գոյությունը[3]։ Ժամանակակից Ակվամենը դարձել է ավելի մռայլ և զորեղ կերպար, որը հաճախակի է պատկերվում կատաղության մեջ։
Բացի այդ, հնարավոր է այն բանի պատճառով, որ նա այնպիսի տիտանների կողքին է, ինչպիսիք Սուպերմենն է, Բեթմենը և Հրաշք կինը, Ակվամենը հաճախ է ենթարկվում ծաղրի՝ անվանվելով առաջին հայացքից «անպետք» ուժի տեր։