Ահաբեկչություն Քերմանում (2024)
From Wikipedia, the free encyclopedia
Ահաբեկչություն Քերմանում, ահաբեկչական գործողություն, որը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում[1][2][3][4][5][6][7]։ Իրանական լրատվամիջոցները հայտնում են երկու պայթյունի մասին[3]։ Ահաբեկչությունը տեղի է ունեցել Քերմանի նահատակների գերեզմանատանը, որտեղ հազարավոր մարդիկ ոգեկոչում էին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ ստորաբաժանման նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության չորրորդ տարելիցը[3][4][7]։ Սոլեյմանին սպանվել էր Բաղդադում 2020 թվականի հունվարի 3-ին ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավիահարվածի հետևանքով[7]։
Ահաբեկչություն Քերմանում | |
---|---|
Տեսակ | համակարգված ահաբեկչական հարձակում և ահաբեկիչ-մահապարտի պայթյուն |
Երկիր | Իրան |
Տեղադրանք | Kerman Martyrs Cemetery? |
Տարեթիվ | հունվարի 3, 2024 |
Զենք | Շահիդի գոտի |
Զոհվածներ | առնվազն 103[1] |
Վիրավորներ | 171[1][2] |
Ահաբեկիչների քանակ | 2 |
2024 Kerman bombings Վիքիպահեստում |
Պայթյունի պատճառների մասին նախապես մանրամասներ չէին հաղորդվում[3]։ Թեև, որոշ չհաստատված տեղեկությունների համաձայն, պայթյունը տեղի էր ունեցել գազի պարկուճների պայթյունի հետևանքով, սակայն դեպքից անմիջապես հետո որոշ նահանգային պաշտոնյաներ միջադեպը որակեցին ահաբեկչական գործողություն[1][2][5]։ Վերջին տեղեկությունների համաձայն, ամբոխի մեջ պայթել է ռումբեր պարունակող երկու պայուսակ[1][2][5]։ Իրանի հետախուզական ծառայությունները կարծում են, որ պայթյունները նպատակաուղղված ահաբեկչություն են եղել[7]։
Իրանի շտապօգնության ծառայության վերջին տվյալներով, պայթյունների հետևանքով զոհվել է առնվազն 103 մարդ, իսկ վիրավորների թիվը հասել է 171-ի[1][2][6]։