Ղոդս ուժեր
From Wikipedia, the free encyclopedia
Ղոդսի ուժեր (պարս.՝ سپاه قدس sepāh-e qods) Նաև արտասանվում է Քոդս, Ղոդս և Ալ-Քուդս[2]։ Մտնում է Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի կազմի մեջ և մասնագիտացված է հետախուզական գործողություններում։ Պատասխանատու է մի շարք գործողությունների համար[3]։ Ղոդսի ուժերը աջակցում են ոչ պետական խմբավորումների տարբեր երկրներում՝ Լիբանանի Հեզբոլլահին, Համասին և Պաղեստինյան իսլամայան ջիհադին Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափում, Յեմենի Խուտիսներին, Շիա իսլամի զինված խմբավորումներին Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում[3]։
Ղոդս ուժեր سپاه قدس | |
---|---|
Տեսակ | Հատուկ նշանակության ուժեր |
Երկիր | Իրան |
Հիմնադրված է | 1979 թվական |
Գլխավոր շտաբ | Թեհրան, Իրան |
Ղեկավարություն | |
Բրիգ․ գեներալ | Իսմայիլ Ղաանի[1] |
Quds Force Վիքիպահեստում |
Ենթադրվում է, որ Ղոդսը ունի 10,000-20,000 անդամ։ Ղոդսի ուժերը անմիջականորեն ենթարկվում են Իրանի հոգևոր առաջնորդին՝ Ալի Խամենեին[4][5]։ Ղոդսի հրամանատարն է եղել Գեներալ-մայոր Քասեմ Սուլեյմանիին՝ մինչև նրա սպանությունը Բաղդադի միջազգային օդանավակայանում 2020 թվականի Հունվարի 3-ին՝ ամերիկյան անօդաչու թռչող սարքից արձակած հրթիռով[6][7][8]։ Բրիգադիր գեներալ Իսմայիլ Ղաանին նշանակվեց Ղոդսի հրամանատար նույն օրը[9]։