Աղետ Հանեդա օդանավակայանում (2024)
2024 թվականի ավիավթար Տոկիոյում / From Wikipedia, the free encyclopedia
Աղետ Հանեդա օդանավակայանում, ավիավթար, որ տեղի է ունեցել 2024 թվականի հունվարի 2-ին։ Japan Airlines ավիաընկերության Airbus A350-941 ինքնաթիռը Սապորո-Տոկիո երթուղով JAL516 ներքին չվերթը ավարտելուց հետո թռիչքուղում բախվել է De Havilland Canada DHC-8-315Q MPA ճապոնական առափնյա պահպանության ինքնաթիռին, որը պատրաստվել է օդ բարձրանալ՝ Իշիկավա պրեֆեկտուրայում երկրաշարժից տուժածներին օգնելու համար։ JL516 չվերթի բոլոր 379 անձինք (367 ուղևոր և անձնակազմի 12 անդամ) ողջ են մնացել, նրանցից 17-ը վիրավորվել են. DHC-8 ինքնաթիռի անձնակազմի 6 անդամներից միայն 1-ն է ողջ մնացել՝ ծանր վնասվածքներ ստանալով[4][5][6][7][8]։ Բախումից հետո երկու ինքնաթիռներն էլ ամբողջությամբ այրվել են[9][10]։
Աղետ Հանեդա օդանավակայանում | |
---|---|
Ընդհանուր տեղեկություններ | |
Տեսակ | ավիապատահար և ground collision? |
Թվական | հունվարի 2, 2024[1] |
Վայր | Tokyo International Airport?, , Ճապոնիա |
Չվերթ | JL516[1] |
Թռիչքի վայր | New Chitose Airport?[2] և Tokyo International Airport? |
Վերջնական կետ | Tokyo International Airport?[2] և Niigata Airport? |
Մասնակիցներ | 367[3], 12[3] և 6[3] |
Զոհվածներ | 5 մարդ[3] և 0 մարդ[3] |
Վիրավորներ | 14[3] և 1[3] |
Օդանավ | |
Կենդանի մնացած | 379[3] և 1[3] |
2024 Haneda Airport runway collision Վիքիպահեստում |
Այս ավիավթարը Airbus A350 ինքնաթիռի առաջին և (2024 թվականի հունվարի դրությամբ) միակ կորուստն էր[11][12]։ Սա նաև առաջին մահացու վթարն է և Japan Airlines ավիաընկերության ինքնաթիռի առաջին կորուստը 1985 թվականին Տոկիոյի մոտ Boeing 747-ի կործանումից հետո[10][13]։ Բախումից հետո Հանեդա օդանավակայանը փակ է եղել մի քանի ժամով[4][5][14]։