Ամրիթսարի կոտորած (անգլ.՝ Jallianwala Bagh massacre, Amritsar massacre, ա.-փենջ.` ਜਲ੍ਹਿਆਂਵਾਲਾ ਬਾਗ਼ ਹਤਿਆਕਾਂਡ, դևանագարի՝ जलियांवाला बाग़ हत्याकांड, جليانوالہ باغ ہتياکانڈ, Jallianwala Bāġa Hatyākāṇḍ), անգլիական գաղութային իշխանությունների քաղաքականության դեմ ուղղված ցույցի գնդակոծումը[1] Ամրիթսարում, 1919 թվականի ապրիլի 13-ին։ Հնդկաստանի ազգային ազատագրական շարժման նշանակալի անցքերից է։

Thumb

1919 թվականի մարտին անգլիացիները գործողության մեջ դրին պատերազմից հետո ռազմա–ոստիկանական ապարատի արտակարգ լիազորությունները պահպանելու մասին օրենքը։

Գործողություններ

Երկրով մեկ բարձրացավ պետական հակա-իմպերիալիստական պայքարի ալիք։ Ապրիլի 13-ին Ամրիթսարում տեղի ունեցավ բողոքի բազմահազարանոց ցույց։ Նախօրյակին քաղաք բերված զինվորները, գեներալ Օ. Դաերի գլխավորությամբ, կրակ բացեցին անզեն ամբոխի վրա։ Սպանվեց և վիրավորվեց ավելի քան 1000 մարդ[2]։

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ

Wikiwand in your browser!

Seamless Wikipedia browsing. On steroids.

Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.

Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.