Անդրե Ասիման
From Wikipedia, the free encyclopedia
Անդրե Ասիման (անգլ.՝ André Aciman[4], հունվարի 2, 1951(1951-01-02)[1], Ալեքսանդրիա, Եգիպտոս[2]), եգիպտացի-ամերիկացի գրող։ Նա ծնվել և մեծացել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում և ներկայումս գրականության տեսության պատմություն և Մարսել Պրուստի աշխատանքներ է դասավանդում Նյու Յորքի քաղաքային համալսարանի ասպիրանտուրայում[5][6]։ Մինչ այդ Ասիմանը ստեղծարար գիր է դասավանդել Նյու Յորքի համալսարանում և ֆրանսիական գրականություն՝ Փրինսթոնի համալսարանում և Բարդ քոլեջում[7][8][9]։
Անդրե Ասիման | |
---|---|
Ծնվել է | հունվարի 2, 1951(1951-01-02)[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտոս[2] |
Մասնագիտություն | գրող, համալսարանի դասախոս, գրական քննադատ, լրագրող, վիպասան, հեղինակ, գրական տեսաբան և գրականության պատմաբան |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Հարվարդի համալսարան, Lehman College? և Վիկտորիա քոլեջ |
Աշխատավայր | Փրինսթոնի համալսարան, Նյու Յորքի համալսարան, Ուեսլեական համալսարան, Նյու Յորքի քաղաքային համալսարան և Եշիվա համալսարան |
Պարգևներ | |
André Aciman Վիքիպահեստում |
2009 թվականին նա Այցելող ականավոր գրող է եղել Ուեսլեյան համալսարանում[10][11][12]։
Նա մի քանի ստեղծագործությունների հեղինակ է, ներառյալ «Կոչի՛ր ինձ քո անունով» (անգլ.՝ Call Me by Your Name, 2007 թվականի Լամբդա գրական մրցանակի (անգլ.՝ Lambda Literary Award) դափնեկիր «Գեյ գեղարվեստական գրականություն» անվանակարգում[13], որը հիմք է հանդիսացել նույնանուն ֆիլմի համար) վեպը և 1995 թվականի՝ «Եգիպտոսից դուրս» (անգլ.՝ Out of Egypt) հուշագրությունը, որն արժանացել է Ուայթինգի մրցանակին (անգլ.՝ Whiting Award)[14]։ Թեև Ասիմանն առավել հայտնի է «Կոչի՛ր ինձ քո անունով» վեպով, 2019 թվականին տված հարցազրույցում նա հայտնել է, որ «Ութ սպիտակ գիշերներ» (անգլ.՝ Eight White Nights) վեպը նրա լավագույն գիրքն է[15]։