Անդրես Ինիեստա
իսպանացի ֆուտբոլիստ / From Wikipedia, the free encyclopedia
Ինիեստա (Iniesta) կամ Անդրես Ինիեստա Լուխան (Andres Iniesta Lujan, մայիսի 11, 1984(1984-05-11)[1][2][3][…], Fuentealbilla, Ալբասետե, Կաստիլիա-Լա Մանչա, Իսպանիա), իսպանացի ֆուտբոլիստ։
Անդրես Ինիեստա իսպ.՝ Andrés Iniesta | |||
---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||
Ամբողջական անուն | Անդրես Ինիեստա Լուհան | ||
Քաղաքացիությունը | Իսպանիա | ||
Ծննդյան ամսաթիվ | մայիսի 11, 1984 (39 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալբասետե, Իսպանիա | ||
Հասակ | 170 սմ | ||
Քաշ | 70 կիլոգրամ | ||
Դիրք | Կենտրոնական կիսապաշպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Վիսսել Կոբե | ||
Համար | 8 | ||
Պատանեկան կարիերա | |||
1995 - 2000 2000 - 2004 |
Ալբասետե Բարսելոնա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
2000 - 2003 2002 - 2018 2018-ներկա | Վիսսել Կոբե |
54 (6) 412 (34) | |
Ազգային հավաքական‡ | |||
2006 - 2018 | Իսպանիա | 118 (13) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Տասներկուամյա Ինիեստային Բարսելոնայի մասնագետները հայտնաբերել են Ալբասետեի համանուն թիմի կազմում, և շուտով Անդրեսը տեղափոխվել է Բարսելոնա։ Ինիեստան Բարսայի հիմնական կազմում իր դեբյուտը նշել է 2002 թվականի հոկտեմբերի 29-ին Չեմպիոնների Լիգայի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր Բրյուգգեի դեմ։ 2003-2004 թվականների մրցաշրջանում Ինիեստան արդեն անցկացրեց տասնմեկ հանդիպում և խփեց մեկ գոլ։ Այդ ժամանակ նա հիմնականում փոխարինում էր Բարսելոնայի գլխավոր աստղին՝ Ռոնալդինյոյին։ Իսկ հաջորդ՝ 2004-2005 մրցաշրջանում, Անդրես Ինիեստան ամրապնդեց իր տեղը թիմի հիմնական կազմում՝ խաղալով Իսպանիայի առաջնությունում 37 խաղ։ Ինիեստան այդ տարիներին իրեն դրսևորեց որպես բարձրակարգ և տաղանդավոր ֆուտբոլիստ, և նրա հայտնվելը նաև Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ոչ ոքի համար անակնկալ չեղավ։ 2006 թվականին նա Իսպանիայի ընտրանու կազմում մասնակցեց աշխարհի առաջնությանը, իսկ 2008 թվականին դարձավ Եվրոպայի չեմպիոն։
Ինիեստան Բարսելոնայի առանցքային ֆուտբոլիստներից մեկն է։ Նրա կարիերայի ամենակարևոր գոլը դարձավ 2008-2009 մրցաշրջանի Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հանդիպման 90+3-րդ րոպեին Չելսիի դարպասը խփած գնդակը։ Այդ գոլի շնորհիվ Բարսելոնան եզրափակիչի ուղեգիր նվաճեց և հետագայում էլ նվաճեց Չեմպիոնների Լիգայի գավաթը՝ հաղթելով Մանչեստեր Յունայթեդին։ Յունայթեդի դեմ եզրափակիչից առաջ Ինիեստայի մասնակցությունը խաղին կասկածի տակ էր։ Սակայն Անդրեսը արագացված վերականգնողական կուրս անցավ և կարողացավ մասնակցել այդ կարևորագույն խաղին ու օգնեց Բարսելոնային նվաճել Եվրոպայի լավագույն ակումբի կոչումը։