Անջելինա Ջոլի
From Wikipedia, the free encyclopedia
Անջելինա Ջոլի (անգլ.՝ Angelina Jolie Pitt, օրիորդական ազգանուն՝ Վոյթ (Voight)), առավել հայտնի որպես Անջելինա Ջոլի (հունիսի 4, 1975(1975-06-04)[1][2][3][…], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասանուհի, կինոռեժիսոր, սցենարիստ և հումանիստ։ Արժանացել է 2 «Օսկար» մրցանակի, ինչպես նաև «Ոսկե Գլոբուս» (3 անգամ) և ԱՄՆ կինոդերասանների Գիլդիայի մրցանակի (2 անգամ)։ 2014 թվականին ստացել է Ջին Հերշոլտի անվան մրցանակ կինոարվեստում և կինոգիտության մեջ մեծ ավանդի համար։
Անջելինա Ջոլի անգլ.՝ Angelina Jolie | |
---|---|
Ծնվել է | հունիսի 4, 1975(1975-06-04)[1][2][3][…] (48 տարեկան) |
Ծննդավայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ[4] |
Կրթություն | Բևեռլի Հիլզ բարձրագույն դպրոց, Նյու Յորքի համալսարան, Լի Ստրասբերգի թատրոնի և կինոյի ինստիտուտ և Tappan Zee High School? |
Քաղաքացիություն | ԱՄՆ և Կամբոջա |
Կրոն | չդավանող կաթոլիկ |
Մասնագիտություն | մոդել, դերասանուհի և բարեգործ |
Ընտրանի | Angelina Jolie filmography?, Ջիա, Ընդհատված կյանքը և Փոխարինում |
Ծնողներ | հայր՝ Ջոն Վոյթ, մայր՝ Մարշելին Բերտրան |
Ամուսին(ներ) | Ջոնի Լի Միլլեր, Բիլի Բոբ Թորնթոն և Բրեդ Փիթ |
Համատեղ ապրող(ներ) | Ջենի Շիմիզու և Բրեդ Փիթ |
Երեխա(ներ) | Shiloh Jolie-Pitt?, Knox Jolie-Pitt? և Vivienne Jolie-Pitt? |
Պարգևներ և մրցանակներ | |
Զբաղվում է բարեգործությամբ, ՄԱԿ-ի բարի կամքի դեսպան է։ Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիների՝ Forbes ամսագրի կազմած ցանկում ընդգրկվել է 2009[7], 2011[8] և 2013[9] թվականներին։ Բազմիցս անվանվել է աշխարհի ամենագեղեցիկ կին և մշտապես գտնվում է մամուլի ուշադրության կենտրոնում[10][11][12][13]։
Ջոլին հոր՝ Ջոն Վոյթի հետ նկարահանվել է «Ելք իրավիճակից» ֆիլմում (1982), սակայն նրա դերասանական կարիերան սկսել է դրանից մեկ տասնամյակ անց, երբ նա նկարահանվում է «Կիբօրգ 2։ Ապակե ստվերը» (1993) փոքրաբյուջետ ֆիլմում։ Ջոլին իր առաջին հաջողված դերը խաղացել է «Կոդահենները» (1995) ֆիլմում։ Նա նաև նկարահանվել է քննադատների կողմից բարձր գնահատականի արժանացած «Ջորջ Ուոլաս» (1997) և «Ջիա» (1998) ֆիլմերում, «Օսկարի» է արժանացել «Ընդհատված կյանքը» (1999) ֆիլմում կատարած երկրորդական դերի համար։ Անջելինա Ջոլին համաշխարհային ճանաչման արժանացավ հատկապես «Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը» (2001) ֆիլմում վիդեոխաղերի հերոսուհի Լարա Քրոֆթի դերը կատարելուց հետո, իսկ ֆիլմի շարունակությունում («Լարա Քրոֆթ. Դամբարաններ թալանողը 2. Կյանքի օրորոց», 2003) նկարահանվելուց հետո հանդիսանում է Հոլիվուդի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը[14]։ Հետագայում նա նկարահանվել է մեծ հաջողություն ունեցած այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Միսթր և միսիս Սմիթ» (2005), «Ծայրահեղ վտանգավոր է» (2008), «Սոլթ» (2010) և «Տուրիստ» (2010), որոնք համաշխարհային վարձույթում վաստակել են համապատասխանաբար $478 միլիոն, $341 միլիոն, $293 միլիոն և $278 միլիոն[15]։ «Փոխարինում» (2008) ֆիլմի շնորհիվ արժանացել է «Օսկարի» կնոջ լավագույն դերակատարման համար։
2011 թ. Ջոլին նկարահանել է «Այրան և մեղրի սահմանագծին» ֆիլմը՝ հանդես գալով որպես ֆիլմի սցենարիստ, պրոդյուսեր ու ռեժիսոր։
Անջելինա Ջոլին և նախկին ամուսին Բրեդ Փիթը դաստիարակում են իրենց վեց երեխաներին, որոնցից երեքն իրենց կենսաբանական երեխաներն են, երեքը՝ որդեգրված։