Անտարկտիկական թերակղզի
From Wikipedia, the free encyclopedia
Անտարկտիկական թերակղզի (անգլ.՝ Antarctic Peninsula), Անտարկտիդա մայրցամաքի խոշորագույն թերակղզին, որը սփռված է նրա հարավային սահմանից հյուսիս (Ադամս հրվանդանի և Ուեդդելի ծով հորինված գծերի արանքում և Էկլունդ կղզուց կետից հարավ՝ Բելինգսհաուզենի ծովում (~74° հարավային լայնությունից)) մոտավորապես 1300 կմ։ Թերակղզու ամենահյուսիսային կետը Պրայմ Հենդ հրվանդանն է (63°13′ հրվ. լյն. և 57°17′ արմ. երկ.)[1], համարվում է մայրցամաքի ամենահյուսիսային կետը։ Մայրցամաքի հյուսիսային մասը (68-ից 63 զուգահեռականներ) կոչվում է Գրեյամայի երկիր, իսկ հարավայինը (74-ից 68 զուգահեռականներ) Պալմերայի երկիր։ Գրեյամա երկրի հյուսիսային մասը, որը ձգվում է 130 կիլոմետր, իր հերթին կրում է Թրինիտի թերակղզի անվանումը։
Անտարկտիկական թերակղզի անգլ.՝ Antarctic Peninsula | ||
թերակղզու նկարը տիեզերքից | ||
Տեղագրություն | Անտարկտիդա | |
Ողողող ջրեր | Բելինգսհաուզենի ծով, Ուեդդելի ծով | |
Ամենաբարձր կետը | 0-3184 մ | |
Երկիր | ||
Թերակղզին ժամանակակից անվանումը ստացել է 1961 թվականին։ Մինչ այդ տարբեր երկրների քարտեզագրության մեջ այն հանդես էր գալիս տարբեր անվանումներով, մասնավորապես ամերիկյան քարտեզներում թերակղզին նշվում էր որպեսզ «Պալմերա թերակղզի», սովետական և բրիտանկան քարտեզներում «Գրեյամա երկիր», արգենտինականում «Սան Մարտինի երկիր»[2]։ Չիլիում թերակղզին պաշտոնապես անվանվում է «Օ’Հիգինսի երկիր»։
Թերակղզուց Դրեյքի նեղուցով 1000 կմ հյուսիս գտնվում է Հրո Երկիր արշեպիլագը[3]։
Թերակղզու սառցե շերտի հաստությունը հասնում է ծովի մակարդակից 1500-2000 մետրի։ Թերակղզում և նրա մոտակայքում տեղաբաշխված կղզիներում գտնվում են շատ գիտահետազոտական կայաններ[2]։