Անտոնիո դե Նեբրիխա
From Wikipedia, the free encyclopedia
Անտոնիո դե Նեբրիխա (իսպ.՝ Antonio de Nebrija, կամ de Lebrija, իսկական անուն Antonio Martínez de Cala y Harana del Ojo, միգուցե 1444[1], Լեբրիխա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա[1] - հուլիսի 2, 1522[1], Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն[1]), իսպանացի բանասեր, պատմաբան, ուսուցիչ, հումանիստ և բանաստեղծ։ Որպես լեզվաբան՝ մեծ ավանդ է ներդրել հատկապես քերականության և բառագիտության ուսումնասիրման բնագավառում։ Հեղինակել է իսպաներեն առեաջին քերականության գիրքը (Gramática de la lengua castellana, 1492) և իսպաներենի առաջին բառարանը (1495)։ Նրա տպագրած քերականության գիրքը ոչ միայն իսպաներենի, այլև ժամանակակից եվրոպական բոլոր լեզուների թվում քերականության առաջին հրատարակված ուսումնասիրությունն է։ Նեբրիխայի հիմնական աշխատությունները բազմիցս հրատարակվել ու վերահրատարակվել են թե՛ նրա կենդանության օրոք, թե՛ հետմահու և մեկ դարից ավելի զգալի ազդեցություն են գործել և՛ Իսպանիայում, և՛ իսպանական ընդարձակ կայսրության այլ վայրերում[4][5]։
Անտոնիո դե Նեբրիխա Antonio de Nebrija | |
---|---|
Ծնվել է | միգուցե 1444[1] Լեբրիխա, Սևիլյա, Անդալուզիա, Իսպանիա[1] |
Մահացել է | հուլիսի 2, 1522[1] Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն[1] |
Բնակության վայր(եր) | Լեբրիխա, Սալամանկա, Բոլոնիա և Ալկալա դե Էնարես |
Քաղաքացիություն | Իսպանիա[1] |
Մասնագիտություն | բանասեր, մարդասեր, լեզվաբան, թարգմանիչ, քերական, համալսարանի դասախոս, աստվածաշնչի թարգմանիչ և բառարանագիր |
Հաստատություն(ներ) | Սալամանկայի համալսարան, Ալկալի համալսարան և Բոլոնիայի համալսարան |
Գործունեության ոլորտ | լեզվաբանություն[2] |
Ալմա մատեր | Սալամանկայի համալսարան և Բոլոնիայի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | իտալերեն, լատիներեն[2], Old Spanish? և իսպաներեն[3][2] |
Հայտնի աշակերտներ | André de Resende? և Cristóbal Escobar? |
Երեխա(ներ) | Francisca de Lebrija? |
Antonio de Nebrija Վիքիպահեստում |
Ուսումնասիրողներից ոմանք հնարավոր են համարում, որ Ժամանակակից Կոլումբիայի տարածքները 16-րդ դարում նվաճած Անտոնիո դե Լեբրիխան եղել է Նեբրիխայի թոռը[6]։