ֆրանսիացի նկարիչ From Wikipedia, the free encyclopedia
Անտուան Ժան Գրո (ֆր.՝ Antoine-Jean Gros, մարտի 16, 1771[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2] - հունիսի 25, 1835[2][4][5][…], Մեդոն[2]), ֆրանսիացի նկարիչ-ակադեմիստ, որը ճանաչում է ձեռք բերել նապոլեոնյան բանակի հաղթանակների պատկերման շնորհիվ՝ դրանով իսկ նշանակալի ներդրում ունենալով Նապոլեոնի մասին հերոսական միֆի ձևավորման գործում։
Անտուան Ժան Գրոն ծնվել է 1771 թվականի մարտի 16-ին Փարիզում։ 1785 թվականին տասնչորս տարեկան հասակում Գրոն ընդունվել է սովորելու Ժակ Լուի Դավիդի մոտ, որը նշանակալի ազդեցություն է թողել Գրոյի գեղարվեստական զարգացման վրա[6]։ 1787 թվականն ապագա նկարիչն սկսել է որպես Փարիզի Գեղարվեստի ակադեմիային առընթեր դպրոցի աշակերտ։ 1793 թվականին նա Դավիդի օգնությամբ հեղափոխական ահաբեկչության աճող ալիքից փախել է Ջենովայով Ֆլորենցիա։
Իտալիայում Գրոն կատարել է հայտնի գլուխգործոցների ուրվանկարներ թանգարաններում, ծանոթանում բանաստեղծ Վիտորիո Ալֆիերիի, նկարիչ Ֆրանսուա Քսավյե Ֆաբրի և կոմսուհի Օլբանիի հետ։ 1794 թվականին վերադարձել է Ջենովա, որտեղ ծանոթացել է Նապոլեոնի կնոջ՝ Ժոզեֆին դը Բոհարնեի հետ։ Նապոլեոնը նկարչին ընդունել է իր մոտ ծառայության և պատվերներ տվել նրան։ Ֆրանսիացիների կողմից Պիեմոնտի օկուպացիայից հետո երիտասարդ «թեթևամիտը», ըստ Ստենդալի արտահայտության, փառքի է արժանացել ավստրիական կուսակալին նվիրված ծաղրանկարներով.
Այն մատիտանկարը, որ Գրոն թողել էր «Սերվի» սրճարանի սեղանի վրա, երկնքից իջած հրաշք թվաց հենց այդ գիշերն էլ փորագրվեց ու հաջորդ օրը քսան հազար օրինակ վաճառվեց։
1800 թվականին Գրոն առաջ շարժվող ավստրիացիներից փախել է Փարիզ։ 1802 թվականին նա «Նազարեթի ճակատամարտ» նկարի համար ստացել է գեղանկարչության ազգային մրցանակ։ 1804 թվականին այդ տարվա Սալոնում ներկայացրել է «Նապոլեոնը ժանտախտով հիվանդների մոտ Յաֆֆայում» նկարը, որն ունեցել է մեծ հաջողություն։ 1808 թվականին նշանակվել է կայսերական ընտանիքի դիմանկարիչ («Նապոլեոնը Պրեյսիշ Էյլաուի ճակատամարտի դաշտում» նկարի համար)։ Փարիզյան սալոն այցելության ժամանակ կայսրը, ավարտելով պարգևատրման արարողությունը, հանել է իր Պատվո լեգեոնի շքանշանն ու այն ամրացրել գեղանկարչի կրծքին[7]։ 1811 թվականին ստացել է պետական պատվեր՝ զարդարելու Պանթեոնի գմբեթը (ավարտվել է 1824 թվականին)։
Նապոլեոնի տապալումից ու Դավիդի՝ Ֆրանսիայից փախչելուց հետո Սալոնը նրա փոխարեն սկսել է գլխավորել Գրոն։ Բուրբոնների վերականգնման տարիներին աշխատել է բացառապես ակադեմիական ոճում։ Ուշ շրջանի ստեղծագործությունների ոճը չոր է, դրանց պակասում է կայսերական դարաշրջանի վառ ռոմանտիզմը։ Այդ շրջանում առավել մեծ հաջողություն են ունեցել նրա դիմանկարները։ 1830 թվականից հետո կենտրոնացել է առասպելական սյուժեների պատկերման վրա։
Կյանքի վերջում Անտուան Ժան Գրոն ընկել է դեպրեսիայի մեջ և կյանքն ավարտել ինքնասպանությամբ՝ նետվելով Սենան 1835 թվականի հունիսի 26-ին Մյոդոնում։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.