From Wikipedia, the free encyclopedia
Առվույտ (լատին․՝ Medicago), բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա և բազմամյա խոտաբույսերի, հազվադեպ՝ կիսաթփերի ցեղ։ Հայտնի է ավելի քան 150, Հայաստանում վայրի վիճակում՝ 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման (M. lupulina), առվույտ ցանովի (M. sativa), առվույտ երկնագույն (M. coerulea), առվույտ խավոտ (M. papiilosa), առվույտ տատասկանման (M. tribuloides) և այլն։
Առվույտ | |
Առվույտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Բակլածաղկավորներ (Fabales) |
Ընտանիք | Բակլազգիներ (Fabaceae) |
Ենթաընտանիք | Բակլայիններ (Faboideae) |
Տրիբա | Trifolieae |
Ցեղ | Առվույտ (Medicago) |
Տեսակ | Առվույտ (M. sativa) |
Միջազգային անվանում | |
Medicago sativa | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Քիչ մտահոգող տեսակ |
Արմատն իլիկաձև է, ցողունը՝ ճյուղավորվող, բարձրությունը՝ 40-150 սմ, մերկ, երբեմն՝ թույլ թավոտ։ Տերևը բարդ է, եռաբաժան, սղոցաեզր։ Ծաղկաբույլը խիտ կամ նոսր կոնաձև ողկույզ է։ Ծաղիկը երկսեռ է, դեղին, մանուշակագույն, բաց վարդագույն, կանաչավուն, հազվադեպ՝ սպիտակ։ Ծաղկում է մայիս-հուլիսին (որոշ տեսակներ՝ մինչև ուշ աշուն)։ Պտուղը զսպանակաձև, երիկամաձև, մանգաղաձև ունդ է (հաճախ՝ փշոտ), սերմերը՝ մանր, երիկամաձև, դեղին, բաց շագանակագույն։
Առվույտը հողը հարստացնում է ազոտով, բարձրացնում բերրիությունը։ Սպիտակուցներով (չոր տերևը պարունակում է 19-20%) ու վիտամիններով (A, C, D, PP և այլն) հարուստ կերաբույս է (օգտագործվում են կանաչ զանգվածը, խոտը, սենաժը, խոտալյուրը)։ Առվույտի ցանքերը շահագործվում են 5-6 տարի։ Ցանքաշրջանառության մեջ թողնում են 2-ից 3 տարի։ Մեղրատու է։
Հայաստանում վայրի վիճակում հանդիպում է 10 տեսակ՝ առվույտ գայլուկանման (M. lupulina), առվույտ ցանովի (M. sativa), առվույտ երկնագույն (M. coerulea), առվույտ խավոտ (M. papiilosa), առվույտ տատասկանման (M. tribuloides) և այլն։ Տարածված է բոլոր մարզերում։ Աճում է ստորին և վերին լեռն., ալպյան և մերձալպյան գոտիներում, քարքարոտ լանջերին, կրոտ և կավոտ վայրերում, անտառի բացատներում, ճամփեզրերին, գետափերին և այլն։ Մշակության մեջ տարածված են առվույտ ցանովի կամ կապույտ (M. sativa), առվույտ մանգաղանման կամ դեղին (M. falcata) և առվույտ հիբրիդային (M. media) տեսակները։
Հայտնի են առվույտի հետևյալ ենթատեսակները[1][2][3][4][5][6][7][8][9][10]․
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.