Ասիա (դիցաբանություն)
From Wikipedia, the free encyclopedia
Ասիա (հին հունարեն՝ Ἀσία, միկեն. a-si-wi-ja), կերպար հին հունական դիցաբանությունում[2], օվկիանուհի[3], տիտան Օվկիանոսի և Տեթիսի դուստրը։ Համաձայն Հերոդոտոսի՝ Ասիան Պրոմեթևսի կինն է, որի պատվին աշխարհամասը կոչվել է Ասիա[4]։ Մեկ այլ աղբյուրով Ասիան Հապետոսի կինն է[5], Պրոմեթևսի մայրը[6]։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ասիա (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Ասիա, Տեսակ ...
Ասիա | |
---|---|
Տեսակ | օվկիանուհիներ |
Դիցաբանություն | հին հունական դիցաբանություն |
Սեռ | իգական |
Հայր | Օվկիանոս |
Մայր | Տեթիս |
Զավակներ | Ատլաս և Պրոմեթևս[1] |
Փակել
Դիցաբանական կերպարի անունով է կոչված Ասիա (67) աստերոիդը՝ հայտնաբերված 1861 թվականին անգլիացի աստղագետ Նորման Պոգսոնի կողմից Մադրասում։ Անվանումը կապված է նրա հետ, որ դա առաջին աստերոիդն էր՝ հայտնագործված Ասիայի տարածքում։