Ավարայրի դաշտ
From Wikipedia, the free encyclopedia
Ավարայրի դաշտ, տեղանք, որտեղ 451 թվականին տեղի է ունեցել Ավարայրի ճակատամարտը, դաշտն ընդգրկում էր Տղմուտ գետի ափամերձ շրջանը, տեղակայված էր համանուն գյուղի մերձակայքում։ Ամենայն հավանականությամբ տվյալ ժամանակաշրջանում այստեղով էր անցնում հայ-պարսկական սահմանաբաժանը[1], որը Վասպուրական նահանգի մաս էր։ Ներկայումս տեղակայված է Իրանի հյուսիարևտյան շրջանի Չորս գյուղի մոտ, Նախիջևանի սահմանից ոչ հեռու։