From Wikipedia, the free encyclopedia
Ավտոլիկոս (հուն․՝ Αὐτόλῠκος, «միայնակ գայլ»), հունական դիցաբանությունում[2] ճարպիկ ավազակ, որը բնակվում էր Պառնասում, «մարդկանցից ամենագողը», Հերմեսի և Հիոնի որդին (նույն ինքը Ֆիլոնիդա[3]), կամ Դեդալիոնի իրական որդին[4], կամ, ըստ այլ մեկ վարկածի, Էրիխթոնիուսի որդին[5], կամ Հերմեսի և Ստիլբայի որդին[6]։
Ավտոլիկոս | |
---|---|
Տեսակ | Հին հունական դիցաբանության կերպար |
Դիցաբանություն | հին հունական |
Սեռ | արական |
Հունական գրաձև | Αὐτόλῠκος |
Զբաղմունք | գող և ավազակ |
Հայր | Հերմես[1] |
Մայր | Հիոնա |
Ամուսին | Նեերա |
Զավակներ | Անտիկլեոս[1], Polymede? և Aesimus? |
Կապված իրադարձություններ | Արգոնավորդների արշավանք |
Հերմեսի տոհմից, որպես գողերի հովանավոր և նախատիպ։ Հոր կողմից նա ստացել էր բոլոր իրերը այլ տեսքի վերափոխելու շնորհ, այդ պատճառով էլ համարվում էր գողերի մեջի լավագույնը[7]։ Հերմեսից որպես ժառանգություն ստացել էր վերամարմնավորվելու և ցանկացած հեսք ստանալու ունակություն, առարկաները անտեսանելի դարձնելու կամ նրանց մինչև անճանաչելի դարձնելու շնորհ (Ավոլիկոսը կարողանում էր փոխել ձիերի գույնը[8])։ Այդ հատկությունների համար անվանվում էր «հելլեններից խորամանկը»։ Ականավոր ըմբիշ և բռնցքամարտիկ։
Հայրը նրան թույլատրել էր կեղծ երդվել իր անունով[9]։ Ավտոլիկոսը երդվում էր այնքան ճարպկորեն, որ հետագայում կարող էր չկատարել իր երդումը՝ փաստացի չխախտելով այն։
Նրա կինն էր Նեերան (Պերեյի դուստրը)[4]։ Անտիկլեի հայրը[10] և (ըստ վարկածներից մեկի) Պոլիմեդի՝ Յասոնի մոր։ Արգոնավորդ[11]։ Հերակլեսին սովորեցրել է մենամերտի արվեստը[12]։
Ըստ Հոմերոսի, որը չի հիշատակում Հերմեսից նրա ծագման մասին, նա եղել է ամենախորամանկ և ճարպիկ գողը և ավազակը։ Իր դուստր Անտիկլեյի միջոցով նա հանդիսանում էր Ոդիսևսի պապը։ Նա թոռանը նվիրել էր գալյի պատկերով մատանի։
Ավտոլիկոսը Էլեոնից գողացել էր Ամինտորի սաղավարտը[13], Էվբեի կղզում Էվրիտից գողացել էր նրա կովերը[14]։ Երգ նա գողանում էր Սիսիֆի անասունը, Սիսիֆը կճղակների վրայի նշանների հետքերով բռնացնում է նրան[15] և զուգակցվում է նրա դուստր Անտիկլեյի հետ[16]։
Որդիների հետ ապրել է Պառնաս լեռան վրա, նրան այցելության է եկեկլ Ոդիսևսը[17]։
Եվրիպիդեսի «Ավտոլիկոս» ծաղրական դրամայի գործող անձանցից մեկը[18]։
Հանդիսանում է Գ. Լ. Օլդիի «Հերոսը պետք է միայնակ լինի» վեպի գործող անձանցից մեկը։
Ավտոլիկոսը - կատակերգական հակահերոս, խորամանկ, ինքնավստահ և անհաջող «գողերի արքա» «Հերակլեսի տարօրինակ թափառաշրջությունները» և «Զենա - ռազմիկների թագուհի» սերիալներում, որոնց կերպարանավորել է Բրյուս Քեմփբելը։
Ավտոլիկոսը հանդիսանում էր գրող Օլդոս Հաքսլիի կեղծանուններից մեկը՝ «Աթենեում» ամսագրում աշխատելու ժամանակ։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.