Արտո Թունջբոյաջյան
հայ ջազ երաժիշտ, երգիչ, կոմպոզիտոր / From Wikipedia, the free encyclopedia
Արտո Թունջբոյաջյան կամ Պոլիգրաֆ (թուրքերեն՝ Arto Tunçboyacıyan, օգոստոսի 4, 1957(1957-08-04)[1], Ստամբուլ, Թուրքիա), ավանգարդ ֆոլկ ոճում ստեղծագործող և կատարող ճանաչված հայ երգիչ։Մուլտիինստրումենտալիստ, աշխարհահռչակ «Armenian Navy Band» խմբի ղեկավար, «Night Ark» հայտնի ամերիկահայ ջազ-քառյակի հիմնադիր, երաժշտական «ՍերԱրտ» նախագծի համահեղինակ (Սերժ Թանգյանի հետ համատեղ)[4]։ 2006-ին Armenian Navy Band-ի հետ արժանացել է BBC Radio 3 Awards for World Music մրցանակաբաշխության՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակի[5]։ 2007-ին թուրքահայ ռոք-երաժիշտ Յաշար Կուրթի հետ համատեղ ձայնագրել է Nefrete Kine Karşı ալբոմը։ 2011-ին արժանացել է «Գրեմմի» մրցանակի[6]։ Թուրքահայ կոմպոզիտոր Օննո Թունջի կրտսեր եղբայրն է։
Արագ փաստեր Արտո Թունջբոյաջյան, Ծնվել է ...
Արտո Թունջբոյաջյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1957(1957-08-04)[1] (66 տարեկան) Ստամբուլ, Թուրքիա |
Երկիր | Թուրքիա և ԱՄՆ |
Ժանրեր | Ավանգարդ Ֆոլկ, World Music, Ռոք, Ջազ |
Մասնագիտություն | կոմպոզիտոր, ջազ երաժիշտ, երգիչ և percussionist |
Գործիքներ | հարվածային գործիք[2] և վոկալ[2] |
Գործունեություն | 1980–ներկա |
Լեյբլ | Columbia, Serjical Strike, Svota Music |
Անդամակցություն | Night Ark |
Կապված | Armenian Navy Band, Serart, Night Ark, Yash-Ar |
Պարգևներ | |
Կայք | web.archive.org/web/20051224130700/http://www.naregatsi.org/Artoistan/ |
Փակել