Armenian Navy Band
From Wikipedia, the free encyclopedia
Armenian Navy Band, Հայկական ավանգարդ-ֆոլկ-ջազային համույթ։ Հիմնվել է 1998 թվականին Երևանում։ Խմբի երաժշտությունն իրենից ներկայացնում է աֆրոամերիկյան ջազի, բլյուզի և հայկական ավանդական երաժշտության խառնուրդ։
Արագ փաստեր Երկիր, Ժանրեր ...
Armenian Navy Band | |
---|---|
Երկիր | ![]() ![]() |
Ժանրեր | ջազ |
Գործունեություն | 1998 – ներկա |
Լեյբլ | Svota Music Heaven and Earth |
Կայք | կայք |
Անդամներ | |
Արտո Թունջբոյաջյան Վահագն Հայրապետյան Արմեն Հյուսնունց Անահիտ Արտուշյան Արմեն Այվազյան Աշոտ Հարությունյան Դավիթ Նալչաջյան Տիգրան Սուչյան Նորայր Քարտաշյան Վարդան Գրիգորյան Արման Ջալալյան Արտյոմ Մանուկյան |
Փակել
Խումբը հիմնել է աշխարհահռչակ երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը։ Խմբին առաջինը միացել է ջազային դաշնակահար Վահագն Հայրապետյանը։ Վերջինիս շնորհիվ Արտոն ծանութանում է ևս տասը երաժիշտների հետ, որոնք դառնում են խմբի հիմնական մասնակիցները[1][2]։
Խմբի առաջին ալբոմը՝ «Բզդիկ զինվոր», թողարկվեց 1999 թվականին, որից հետո 2000 թ.-ին խումբը մեկնեց շրջագայության Եվրոպական երկրներով, որտեղ մեծ հաջողության հասավ։
2006-ին Armenian Navy Band-ի հետ արժանացել է BBC-ի կողմից անցկացվող միջազգային World Music մրցանակաբաշխության՝ հանդիսատեսի համակրանքի մրցանակի[3]։