Բաղաբերդ
From Wikipedia, the free encyclopedia
Բաղաբերդ, ամրոց պատմական Մեծ Հայքի Սյունիք նահանգի Ձորք գավառում[1]։ Սյունյաց նահանգի անառիկ ամրոցներից էր, որը IV դարից սկսած (մինչև գրավումը՝ 1170 թվական) եղել է ռազմական կարևոր հենակետ, իսկ Սյունիքի թագավորության շրջանում՝ 970 – 1170 թվականներին, Կապան մայրաքաղաքի ռազմաստրատեգիական պաշտպանական համակարգի գլխավոր օղակը։ Ամրոցը ներկայումս գտնվում է Սյունիքի մարզի Անդոկավան գյուղի տարածքում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Բաղաբերդ (այլ կիրառումներ)
Արագ փաստեր Բաղաբերդ, Տեսակ ...
Նկարագրություն | |
Տեսակ | դղյակ և մշակութային արժեք |
Տեղագրություն | Սյունիքի մարզ, Ողջի գետի ափին |
Վարչական միավոր | Անդոկավան |
Երկիր | Հայաստան |
Կառուցված | 3-4-րդ դարեր |
Կառուցող | Բաղակ և Սիսակ Նահապետ |
Ճարտարապետական ոճ | ամրոց |
Բաց է հանրության համար | այո |
Baghaberd Վիքիպահեստում |
Փակել
Բաղաբերդը պատմության մեջ հիշատակվում է Բաղաց ամրոց, Բաղբերդ, Պաղաբերթ անուններով։ Ամրոցի մասին հիշատակություններ ունեն Շապուհ Բագրատունին (9-րդ դար), Հովհաննես Դրասխանակերտցին (10-րդ դար), Վարդան Արևելցին (13-րդ դար), Մխիթար Այրիվանեցին (13-րդ դար), Ստեփանոս Օրբելյանը (13-14-րդ դարեր)։