Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ
From Wikipedia, the free encyclopedia
Լուիս Կոմպանիսի անվան Կատալոնիայի օլիմպիական մարզադաշտ կամ պարզապես Բարսելոնայի օլիմպիական մարզադաշտ (կատ.՝ Estadi Olímpic Lluís Companys, իսպ.՝ Estadio Olímpico Lluís Companys), մարզադաշտ Իսպանիայի Կատալոնիա ինքնավար համայնքի մայրաքաղաք Բարսելոնայում[2]։
Տեսակ | մարզադաշտ |
---|---|
Մարզաձև | թեթև աթլետիկա |
Ամբողջական անվանում | Լուիս Կոմպանիսի անվան Կատալոնիայի օլիմպիական մարզադաշտ |
Տեղագրություն | Սանտս Մոնտժուիկ[1] |
Երկիր | Իսպանիա[1] |
Հիմնադրված | 1927 թվական |
Անվանված է | Լուիս Կոմպանիս |
Բացված | 1927 |
Փակված | կառուցապատված |
Ճարտարապետ | Պերե Դոմենեկ ի Ռոուրա |
Սեփականատեր | Բարսելոնայի քաղաքապետարան |
Տարողություն | 55 926 |
Տնային թիմ | Կատալոնիայի ֆուտբոլի ազգային հավաքական |
Կայք | estadiolimpic.barcelona(կատ.) |
Estadi Olímpic Lluís Companys Վիքիպահեստում |
Կառուցվել է 1927 թվականին` երկու տարի հետո կայանալիք ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ Բացի այդ, Բարսելոնան ոչ հեռու ապագայում պետք է հյուրընկալեր ամառային օլիմպիական խաղերը։ 1989 թվականին մարզադաշտը վերանորոգվում է և դառնում 1992 թվականի Օլիմպիական խաղերի գլխավոր սպորտային կենտրոնը[3]։ Մարզադաշտի տարողությունից ելնելով այն կարող է տեղավորել մինչև 55.926 մարդու (1992-ի օլիմպիական խաղերի ժամանակ տեղավորել է մինչև 67 հազար հանդիսականի[4])։
2001 թվականին մարզադաշտը անվանվել է Կատալոնիայի ժեներալիտետի նախագահ և ազգային-ազատագրական պայքարի գործիչ Լուիս Կոմպանիսի պատվին, որը Ֆրանցիսկո Ֆրանկոյի վարչակարգի կողմից գնդակահարվել է մոտակա Մոնժուիկի ամրոցում։