Բեռլինի պետական գրադարան
From Wikipedia, the free encyclopedia
Բեռլինի պետական գրադարան (գերմ.՝ Staatsbibliothek zu Berlin; colloquially Stabi), աշխարհի խորոշագույն գրադարաններից մեկը և գերմանական իրականության մեջ ամենակարևոր ակադեմիական-գիտահետազոտական գրադարաններից մեկը[1]։ Ներառված է Պրուսիայի մշակութային ժառանգության ցանկում։
Երկիր | Գերմանիա |
---|---|
Տեսակ | universal library?, ՄԱԿ-ի պահեստային գրադարան, state library of Germany? և գրադարան |
Հիմնվել է | 1661 |
Տեղադրություն | Բեռլին |
Այլ տվյալներ | |
Կայք | staatsbibliothek-berlin.de(գերմ.)(անգլ.) |
Հարուստ է տարատեսակ գրքերով` տարբեր դարաշրջաններին պատկանող, տարբեր լեզուներով ու թեմաներով։ Այստեղ են պահվում համաշխարհային մշակույթի այնպիսի արժեքավոր նմուշներ, ինչպիսիք են Մոցարտի ձեռագրերի հսկայական հավաքածուն, Բախի ինքնագրերի ութսուն տոկոսը, Բեթհովենի № 5 սիմֆոնիան ու № 9 սիմֆոնիան, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում[2], Բոկաչչոյի «Դեկամերոն» և այլն[3]։
Գրադարանում պահվում է նշանավոր մարդկանց ընդհանուր առմամբ 320 000 ինքնագիր։ Պետական գրադարանի հարստությունը համալրում են 200 000 եզակի տպագրություններ, 1400 հեղինակային ձեռագրեր, 66 000 երաժշտական ձեռագրեր և այլն։