From Wikipedia, the free encyclopedia
Բերնադետ Փիթերս (անգլ.՝ Bernadette Peters, կեղծանուն՝ Լաձարա անգլ.՝ Lazzara, փետրվարի 28, 1948[1], Քուինս, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի, երգիչ և գրող։ «Թոնիի» և «Ոսկե Գլոբուսի» մրցանակակիր, ինչպես նաև «Էմմի» և «Գրեմմի» թեկնածու։
Բերնադետ Փիթերս | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | փետրվարի 28, 1948[1] (76 տարեկան) |
Ծննդավայր՝ | Քուինս, Նյու Յորք |
Քաղաքացիություն՝ | ԱՄՆ |
Մասնագիտություն՝ | երգչուհի, մանկական դերասան, ձայնային դերասանուհի, գրող, թատրոնի դերասանուհի, դերասանուհի և կինոդերասանուհի |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 0001613 |
officialbernadettepeters.com |
Փիթերսը համարվում է Բրոդվեյի բեմի ճանաչված դերասանուհիներից մեկը, ճանաչվել է Սթիվեն Սոնդհայմի մյուզիքլներում գլխավոր դերերում հաջողությունների շնորհիվ[4]։
Հինգ տասնամյակ տևած կարիերայի ընթացքում Փիթերսը հանդես է եկել բազմաթիվ մյուզիքլներում, ֆիլմերում և հեռուստատեսությունում, ունեցել է սոլո համերգներ, թողարկել ալբոմներ։ Նա համարվում է Բրոդվեյի ամենահաջողակ կատարողներից մեկը, որը ստացել է ութ մրցանակ «Թոնի» անվանակարգերում՝ հաղթելով երեք անգամ՝ ներառյալ պատվավոր մրցանակը, և «Դրամա դեսկ» անվանակարգերում ստացել է ինը մրացանակ՝ հաղթելով երեք անգամ։ Նա նաև չորս անգամ առաջադրվել է «Գրեմմիի»՝ իր ձայնագրությունների համար։
Փիթերսը իր կարիերան սկսել է բեմախաղով, այնուհետև վաթսունականներին անցել է կինոյի և հեռուստատեսության։ Նա արժանացել է քննադատների գնահատանքին «The Muppet Show» և «The Carol Burnett Show» հեռուստատեսային նախագծերում իր մասնակցությունից հետո, ինչպես նաև հոլիվուդյան ֆիլմերում իր դերերի համար, ինչպիսիք են «Silent Movie», «The Jerk», «Pennies from Heaven», որի համար արժանացել է «Ոսկե Գլոբուսի»։
Ութսունականներին նա վերադարձել է թատրոն, որտեղ դարձել է բոլոր ժամանակների ամենահայտնի բրոդվեյյան աստղերից մեկը։ Նա նաև ձայնագրել է վեց սոլո ալբոմ, թողարկել է մի քանի սինգլներ և Բրոդվեյի իր կատարումների բազմաթիվ ալբոմներ։ Նա չի դադարել նկարահանվել ֆիլմերում և հեռուստատեսությունում, որտեղ նա առաջադրվել է երեք «Էմմի» և երեք «Ոսկե գլոբուս» մրցանակների՝ շահելով մեկը 1982 թվականին։
Փիթերսը չորս տարի ռոմանտիկ հարաբերություններ է ունեցել կատակերգու Սթիվ Մարտինի հետ։ Նա ամուսնացած էր ներդրումային խորհրդատու Մայքլ Վիտենբերգի հետ ավելի քան ինը տարի, մինչև 2005 թվականի սեպտեմբերի 26-ին՝ նրա մահը, ուղղաթիռի վթարի հետևանքով։ Փիթերսը հայտնի է իր բարեգործական աշխատանքով։ Նա հայտնի «Broadway Barks» բարեգործական հիմնադրամի հիմնադիրն է։
Փիթերսն իր կարիերայի ընթացքում ստացել է բազմաթիվ մրցանակներ և անվանակարգեր։ 1987 թվականին նա ստացել է իր սեփական աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղում և «Hasty Pudding Theatricals» ընկերության «Տարվա կին» մրցանակը[5], 1994 թվականին՝ «Sarah Siddons Award» մրցանակը[6] և 1996 թվականին «American Theatre Hall of Fame» մրցանակը Նյու Յորքում։ Դառնալով նման պատվի արժանացած ամենաերիտասարդ մարդը, 1999 թվականին «Actors' Fund»-ի կողմից անձնական նվաճումների համար պարգևատրվել է մեդալով[7], դարձել գիտությունների պատվավոր դոկտոր Նյու Յորքի Հոֆստրա համալսարանում (2002 թվականի մայիսի 19)[8], ընդունվել է «Hollywood Bowl»-ի փառքի սրահ (2002 թվականի հունիսի 28) և 2009 թվականին ստացել է Ազգային պարարվեստի ուսումնարանի կողմից մրցանակ[9]։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.