Բնական թիվ
թվեր, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելու համար / From Wikipedia, the free encyclopedia
Բնական թվեր ( լատին․՝ naturalis «բնական») - թվեր, որոնք օգտագործվում են առարկաներ հաշվելու համար (օրինակ ՝ 1, 2, 3, 4,…[1] ): Աճման կարգով բոլոր բնական թվերի հաջորդականությունը կոչվում է բնական շարք [2] : Այն թվերը, որոնցով կարելի է առարկաներ հաշվել կոչվում են բնական թվեր։
Բնական թվերի բազմությունն անվերջ է, քանի որ ցանկացած բնական թվի համար կա ավելի մեծ թիվ։ Բացասական և ոչ ամբողջ թվերը բնական չեն համարվում։
Բնական թվերի և դրանց հետ գործողությունների հատկությունները ուսումնասիրում են թվաբանությունն ու (ավելի խորությամբ) թվերի տեսությունը ։