Բորիս Կուստոդիև
From Wikipedia, the free encyclopedia
Բորիս Միխայլովիչ Կուստոդիև (ռուս.՝ Бори́с Миха́йлович Кусто́диев, փետրվարի 23 (մարտի 7), 1878[1][2][3][…], Աստրախան, Ռուսական կայսրություն - մայիսի 28, 1927(1927-05-28)[4], Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս խորհրդային նկարիչ, Ռուս նկարիչների միության (1907), «Միր իսկուստվա»-ի, ԱԽՌՌ (1923) անդամ։ 1896-1903 թվականներին սովորել է Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1909 թվականից՝ ակադեմիկոս)։ 1906 թվականից հանդես է եկել գեղջկական տոնակատարություններ ու գավառային քաղաքի քաղքենիական-վաճառականական կենցաղը պատկերող վառվռուն, դեկորատիվ բնույթի նկարաշարերով («Տոնավաճառներ», «Բարեկենդաններ»)։ Կուստոդին ստեղծել է ռուս վաճառականների հավաքական կերպարներ («Վաճառականի կինը», 1915, Ռուսական թանգարան, Լենինգրադ)։ 1900-ական թվականների սկզբից մշակել է դիմանկարապատկերի ժանրը, մոդելը շաղկապելով ինտերիերին և բնանկարին։
Բորիս Կուստոդիև ռուս.՝ Бори́с Миха́йлович Кусто́диев | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 23 (մարտի 7), 1878[1][2][3][…] |
Ծննդավայր | Աստրախան, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | մայիսի 28, 1927(1927-05-28)[4] (49 տարեկան) |
Մահվան վայր | Լենինգրադ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և ԽՍՀՄ |
Կրթություն | Գեղարվեստի բարձրագույն դպրոց (1903) և Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ և բեմանկարիչ |
Ժանր | դիմապատկեր, կենցաղային ժանր և գրքային գրաֆիկա |
Ուսուցիչ | Պավել Վլասով |
Boris Kustodiev Վիքիպահեստում |