Գալեն Կլավդիոս
From Wikipedia, the free encyclopedia
Գալեն Կլավդիոս (հուն․՝ Γαληνός, 131 թ. Պերգամոն, Փոքր Ասիա, -201 թ. Հռոմ), անտիկ բժշկագիտության դասականներից, հունական ծագում ունեցող հինհռոմեական բժիշկ, վիրաբույժ, փիլիսոփա[2]. Գալենը ծանրակշիռ ավանդ է ներդրել գիտական բազմաթիվ դիսցիպլինների զարգացման բնագավառում, ներառյալ անատոմիան[3](կազմախոսությունը), ֆիզիոլոգիան (բնախոսությունը), պաթոլոգիան[4], ֆարմակոլոգիան[5](դեղագիտությունը) և նյարդաբանությունը, ինչպես նաև փիլիսոփայությունը[6] և տրամաբանությունը.
Արագ փաստեր Գալեն Կլավդիոս Γαληνός, Ծնվել է ...
Գալեն Կլավդիոս Γαληνός | |
---|---|
Ծնվել է | ոչ վաղ քան 129 և ոչ ուշ քան 131 |
Ծննդավայր | Պերգամոն, Հին Հռոմ[1] |
Մահացել է | ոչ վաղ քան 201 և ոչ ուշ քան 216 |
Մահվան վայր | Հռոմ, Վատիկան |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | բժիշկ-գրող, վիրաբույժ, կենսաբան, նյարդակենսաբան, բժիշկ և փիլիսոփա |
Ծնողներ | հայր՝ Aelius Nicon?[1] |
Galenus of Pergamum Վիքիպահեստում |
Փակել
Նրա՝ լայնորեն տարածված «Կլավդիոս Գալեն» (լատին․՝ Claudius Galenus) անվանաձևը ի հայտ է եկել միայն Վերածննդի դարաշրջանում և որևէ ձեռագրում արձանագրված չէ. որոշ ուսումնասիրողներ համարում են, որ դա Cl. (Clarissimus)[7] համառոտագրության թյուրըմբռնված ընդարձակումն է։