Ղարաբաղի կուսակալություն
1554-1723 / From Wikipedia, the free encyclopedia
Ղարաբաղի կուսակալություն (պարս.՝ بیگلربیگی قرهباغ - Beglarbegi-e Ḡara-bāḡ), միջնադարյան ավատատիրական կառավարմամբ իշխանություն էր 1501-1726 թվականներին։ Թուրքմենական ցեղերի դեմ հաղթանակ տանելով[1]՝ Սեֆյան պետության հիմնադիր շահ Իսմայիլը 1501 թվականին այն միացրել է Պարսկաստանին։ 1554 թվականին վերջնականապես ձևավորվում է Ղարաբաղի կուսակալությունը։
| |||
Երկիր | Կաղապար:Դրոշավորում/Սեֆյան Պարսկաստան | ||
Կարգավիճակ | կուսակալություն | ||
Մտնում է | Իրան | ||
Վարչկենտրոն | Գանձակ | ||
Խոշորագույն քաղաք | Գանձակ | ||
Հիմնական լեզու | Պարսկերեն, | ||
Պաշտոնական լեզուներ | ադրբեջաներեն | ||
Բնակչություն | 400 000 | ||
Ազգային կազմ | հայեր,թուրքեր, պարսիկներ, քրդեր | ||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Շիա իսլամ Սուննի իսլամ | ||
Տարածք | 35 000 | ||
Հիմնադրված է | 1502-1726 թ. | ||
Պատմական շրջան(ներ) | Սյունիք, Արցախ, Ուտիք |
Կուսակալության տարածքը կազմել է շուրջ 35 000 կմ2՝ զբաղեցնելով Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներն ամբողջությամբ, Սյունիքի նահանգից՝ Զանգեզուրը։ Այժմ հիմնականում համապատասխանում է ամբողջ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը՝ ազատագրված տարածքներով հանդերձ, ՀՀ Սյունիքի մարզին, իսկ Կուր գետի հովիտը, այդ թվում՝ Գանձակը, ամբողջությամբ պատկանում են Ադրբեջանի հանրապետությանը։
1722-1728 թվականների թուրք-պարսկական պատերազմի արդյունքում կուսակալությունը միացվել էր Օսմանյան կայսրությանը։ 1736 թվականին Նադիր շահը այն կրկին միացրել է Իրանին։ 1747 թվականին կուսակալության տարածքի վրա ստեղծվում են Ղարաբաղի և Գանձակի խանությունները։