From Wikipedia, the free encyclopedia
Գարեթ Մայքլ Ֆիցջերալդ (իռլանդերեն՝ Gearoid Micheal Mac Gearailt, անգլ.՝ Garret Michael FitzGerald, փետրվարի 9, 1926[1][2][3][…], Ballsbridge, Dublin 4, Դուբլին, Իռլանդական ազատ պետություն - մայիսի 19, 2011[4][1][2][…], Phibsborough, Դուբլին, Իռլանդիա), իռլանդացի պետական գործիչ, վարչապետ (1981-1982, 1982-1987), արտաքին գործերի նախարար (1973-1977)։ 1969-1992 թվականներին նա աշխատում էր որպես Teachta Dála։ 1965-1969 թվականներին նա աշխատում էր որպես արդյունաբերական ու առևտրային պանելի սենատոր[5][6]։
Գարեթ Ֆիցջերալդ | |
Կուսակցություն՝ | Ֆինե Գել |
---|---|
Կրթություն՝ | Դուբլինի համալսարանական քոլեջ |
Մասնագիտություն՝ | տնտեսագետ, քաղաքական գործիչ և դիվանագետ |
Ծննդյան օր | փետրվարի 9, 1926[1][2][3][…] |
Ծննդավայր | Ballsbridge, Dublin 4, Դուբլին, Իռլանդական ազատ պետություն |
Վախճանի օր | մայիսի 19, 2011[4][1][2][…] (85 տարեկան) |
Վախճանի վայր | Phibsborough, Դուբլին, Իռլանդիա |
Թաղված | Shanganagh Cemetery |
Քաղաքացիություն | Իռլանդիա և Իռլանդական ազատ պետություն |
Հայր | Desmond FitzGerald? |
Մայր | Mabel McConnell Fitzgerald? |
Ամուսին | Joan FitzGerald? |
Պարգևներ | |
Ծնվել է առաջին անկախ կառավարության արտաքին գործերի նախկին նախարար (1922-1927 թվականներին), Շին Ֆեյնի ակտիվիստ ու Իռլանդիայի անկախության համար պայքարող, Դեսմոնդ Ֆիցջերալդի ընտանիքում։ Ավարտել է ճիզվիտական Բելվերդի քոլեջը։ Իր ապագա բազմամյա քաղաքական ընդդիմախոս Չարլզ Հոգիի հետ միասին, ստացել է բարձրագույն տնտեսագիտական կրթություն, Դուբլինի համալսարանական քոլեջում։ 1946 թվականին նա ստացավ բակալավրի աստիճան։ Ուներ նաև իրավաբանական կրթություն ու փիլիսոփայության դոկտորի աստիճան։
1947-1958 թվականներին աշխատում էր Aer Lingus պետական ավիաընկերությունում, դառնալով տրանսպորտի ստրատեգիական տնտեսագիտական պլանավորման շրջանում ճանաչված փորձագետ[7]։ 1958-1973 թվականներին նա աշխատում էր Դուբլինի համալսարանական քոլեջում որպես գիտական աշխատակից, իսկ 1959 թվականից սկսեց նաև դասավանդել այնտեղ տնտեսագիտություն, հետագայում դառնալով պրոֆեսոր, իսկ 1969 թվականին՝ գիտությունների դոկտոր։
Դրա հետ մեկտեղ սկսեց զբաղվել լրագրողական գործունեությամբ․ եղել է թղթակից ու մի շարք բրիտանական ու իռլանդական թղթերի տեսաբան։ 1960-1969 թվականներին նա աշխատում էր որպես իռլանդական արդյունաբերության Ֆեդերացիայի տնտեսագիտական խորհրդատու։
Նրա քաղաքական կարիերան սկսվեց 1965 թվականին, երբ նա նշանակվեց Իռլանդիայի սենատի անդամ, որպես տնտեսագիտական ու առևտրային շրջանների ներկայացուցիչ։ 1969-1992 թվականների նա դարձավ Ֆինե Գէլ կուսակցության կողմից իռլանդական պառլամենտի ներկայացուցիչների պալատի պատգամավոր։ Նա նաև կուսակցության նախագահի տեղակալն ու դրա լիբերալ թևի ներկայացուցիչն էր։
Սակայն 1980 թվականների կեսերին, Ֆիցջերալդի կաբինետի գործուղությունները հյուսիս-իռլանդական հարցով հավանություն չստացան ընտրողների կողմից, ու 1987 թվականին Ֆինե Գէլ կուսակցությունը պարտություն կրեց պառլամենտական ընտրություններին, ինչից հետո նա թողեց դրա առաջնորդի պաշտոնը։
1992 թվականի պառլամենտական ընտրություններից հետո հայտարարեց քաղաքականությունը թողնելու մասին։ 1997 թվականից զբաղեցնում էր Իռլանդական ազգային համալսարանի կանցլերի պաշտոնը։ 2005 թվականին ընտրվեց եվրոպական գործերով զբաղվող Համալսարանի նախագահ (Institute of European Affairs)։
Գարեթն Իռլանդիայի տնտեսության ու պատմության մասին մի շարք գրքերի ու All in a Life ինքնակենսագրության հեղինակ է։
Գարեթ Ֆիցջերալդը վախճանվեց 2011 թվականի մայիսի 19-ին Դուբլինի Մատեր հիվանդանոցում ու թաղվեց Շանգանի գերեզմանոցում[10]։
Դուբլինյան օդանավակայանի երկրորդ տերմինալը կրում է նրա անունը։
Seamless Wikipedia browsing. On steroids.
Every time you click a link to Wikipedia, Wiktionary or Wikiquote in your browser's search results, it will show the modern Wikiwand interface.
Wikiwand extension is a five stars, simple, with minimum permission required to keep your browsing private, safe and transparent.